ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը: Ընդդիմադիր քաղաքական երկու ուժերը դեմ կքվեարկեն նախագծին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արդարադատության նախարարը որևէ հարցի կոնկրետ պատասխան չտվեց. «Սա աննախադեպ խայտառակ նախագիծ է», -հավելեց պատգամավորը: