Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Աբրահամյանն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RQ 352 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում բախվել է ծառին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Shamhyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից։ Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա մեկին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մեկին էլ՝ «Նաիրի» բժշկական կենտրոններ:
Ոստիկանությունը պարզում է ուղևորի ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: