Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել Է 6,7 միլիոն, ինչը բացարձակ ռեկորդ Է եւ 16,9 տոկոսով գերազանցում Է անցյալ տարվա համանման ցուցանիշը: Այդ մասին վկայում են վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել Է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը:
Ընդամենը հունվարից մինչեւ հոկտեմբեր Թուրքիա են այցելել 40,7 մլն օտարերկրացի զբոսաշրջիկներ, ինչը 14,3 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա տասն ամսվա ընթացքում:
Ռուսաստանցիները բացարձակ առաջատարն են Թուրքիա ժամանող օտարերկրացի զբոսաշրջիկների թվում: Նրանց հաջորդում են Գերմանիայի (4,6 մլն), Մեծ Բրիտանիայի (2,4 մլն), Բուլղարիայի (2,3 մլն), Իրանի (1,8 մլն) քաղաքացիները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: