Լուրեր
Իշխանությունը փոխզսպող տարրը չի ուզում ընդունել, եթե չընդունեն, նախագիծը չի ընդունվի. Մարուքյան
  • 12:07
  • 2019-12-02
  • Դիտումներ՝ *

«Իշխանություններն առաջարկել են, որ բացի ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը նաև նրանց տեղակալները նույն կարգով նշանակվեն, այսինքն՝ ոչ զինվորական, այլ քաղաքացիական, իսկ մենք առաջարկել ենք, որ ԱԱԾ ղեկավարը և ոստիկանապետը, կառավարության առընթեր բոլոր մարմինների ղեկավարները խմբակցության գրության հիման վրա եռօրյա ժամկետում պարտավորված լինեն ներկայանալ խմբակցություն և պատասխանել պատգամավորների հարցերին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իրեն նախագծին:

Նախագծով առաջարկվում է, որ ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ նշանակվեն քաղաքացիական անձինք, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին:

  • Դիտումներ՝ *