Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Չեղած թեժ աշնան իրական վտանգները

Հայաստանը հրաժեշտ տվեց օրացուցային աշնանը, որը քաղաքական իմաստով պետք է թեժ լիներ՝ համենայնդեպս, նախկին իշխող համակարգը ներկայացնող ուժերի, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաստիացմամբ: Թեժացնելու փորձեր իհարկե եղան՝ ընդհուպ կրթության ու գիտության, սպորտի ու մշակույթի նախարարի հրաժարականի պահանջով, սակայն փորձերը տեղեկատվաքարոզչական աղմուկից բացի՝ չբերեցին իրավիճակային որևէ փոփոխության: Այդ իրավիճակն էլ իր հերթին ևս մեկ անգամ վկայեց Հայաստանի հետհեղափոխական գլխավոր խնդիրներից մեկի՝ ընդդիմության հարցի սրությունն ու հրատապությունը:

Մի կողմից՝ ակնհայտ է նախկին իշխող համակարգի շրջանակում կենտրոնացած ընդդիմության համար պայքարի գործընթացը, և աշունը քաղաքական իմաստով թեժ էր առավելապես այդ համատեքստում, մյուս կողմից՝ ակնառու է, որ այդ տիրույթում պայքարը ինքնին նշանակելու է Հայաստանում քաղաքական տեղապտույտ, եթե ընդդիմությունը պետք է ծնվի նախկին իշխող համակարգի որևէ տրանսֆորմացիայի կամ վերաֆորմատավորման արդյունքում:

Ինչ խոսք, եթե չի ձևավորվում նոր քաղաքական իրականություն, նոր քաղաքական պլատֆորմ, նոր մոտեցում, նոր գաղափար կամ խոսք, ապա չարյաց փոքրագույնն է նախկին իշխող համակարգի շրջանակում տեղի ունեցողը, որովհետև այդուհանդերձ շատ կարևոր է, որպեսզի իշխանությունն ունենա ընդդիմադիր մրցակից, որքան էլ հին համակարգի պարագայում մրցակից ասվածը գոնե առայժմ ունի խիստ հարաբերական և գերազանցապես ֆորմալ բնույթ: Ի վերջո, երկրում պետք է լինի ուժ, շրջանակ, որը իր քննադատությամբ և դժգոհությամբ իշխանությանը կպահի որոշակի ճնշման կամ պատասխանատվության տակ: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ առնվազն ներկայումս նախկին համակարգից եկող քննադատությունն իշխանությանը ավելի շատ բերում է իռացիոնալ «արխայինության» դաշտ, քանի որ նախկին համակարգի հանդեպ հանրության գերակշռող մասի հակակրանքը իշխանության համար շարունակում է լինել պաշտպանիչ շերտ, որը թուլացնում է պատասխանատվության մեխանիկայի ազդեցությունը:

Հարցն, ըստ այդմ, մնում է լոկ նոր իշխանության ներքին կամային ու արժեհամակարգային հատկանիշների տիրույթում կամ, ինչպես վարչապետը կասեր՝ «Հիսուսի բարդույթի» տիրույթում: Իհարկե, այստեղ վերոհիշյալ «բարդույթին» պետք է մոտենալ, մեղմ ասած, վերապահումով, սակայն ընդհանուր առմամբ խոսքն իհարկե ներքին պատասխանատվության և հանրությանն ու պետությանը ծառայելու առաքելության մասին է, որով, սակայն, նոր իշխանության թերևս ոչ բոլոր շերտերն են լրջորեն «վարակված»: Եվ խնդիրը, այսպես ասած, չարամտության դաշտում չէ, այլ պարզապես պատկերացումների և կոմպետենտության անբավարարության:

Այստեղ է վտանգավոր դառնում նախկին իշխող համակարգի քննադատությունը, ոչ թե իշխանությանը հեռացնելու կամ «հակահեղափոխության» համատեքստում: Այսինքն՝ իշխող ներթիմային այդ «հատկանիշների» խթանման հարցն է խնդիրը, որը կարող է բերել արդեն կառավարման նոր համակարգի որոշակի մետաստազների, քայքայման: Այստեղ է «հակահեղափոխության» վտանգը, ոչ թե նախկին իշխող համակարգի ուժերի գործունեության մեջ: Եվ հենց այստեղ է նաև, որ հույժ կարևոր է դառնում նոր որակի քաղաքական միջավայրի և դրանում գործող մրցունակ խմբերի հարցը, ավելի կարևոր նույնիսկ, քան իշխանության որակի հարցն է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում