ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին հայտնել Է, որ թողել Է իր պաշտոնը:
«Այսօր ես հրաժեշտ եմ տալիս Էներգետիկայի նախարարությանը: Պատիվ ու արտոնություն Էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում աշխատելը»,- գրել Է նա Twitter-ում:
Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ Փերրին պաշտոնաթող կլինի 2019 թվականի վերջին: Նա մտադիր Է աշխատել Տեխասի նահանգում, որի նահանգապետն Է եղել ավելի վաղ: Փերրին ժխտում Էր, որ պաշտոնաթողության որոշումը կապված Է «ուկրաինական սկանդալին» իր մասնակցության հետ:
Փերրին հիշատակվում Էր այն մարդկանց թվում, որոնք Թրամփի ցուցումով վերջին ամիսներին շփումներ են ունեցել ուկրաինացի պաշտոնյաների հետ: Դեմոկրատները նախագահին մեղադրում են այն բանում, որ նա փորձել Է ստիպել Ուկրաինայի իշխանություններին հետաքննություն սկսել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ, որն այժմ մտադիր Է առաջադրվել որպես նախագահի թեկնածու:
Թրամփն Էներգետիկայի նախարարի պաշտոնի համար Սենատի հաստատմանն Է ներկացրել Դեն Բրույեթի թեկնածությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: