Սպիտակ տունը ներկայացուցիչների պալատի դատական գործերով կոմիտե ծանուցում է ուղարկել այն մասին, որ չի մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ լսումներին: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը:
Նշվում է, որ լսումները նշանակված են դեկտեմբերի 4-ին:
«Ներկայիս պայմաններում մենք մտադիր չենք մասնակցել լսումներին, որոնք տեղի են ունենալու չորեքշաբթի օրը»,- հաղորդվում է նամակում:
Բացի այդ, ներկայացուցիչների պալատը խնդրել է Սպիտակ տան ղեկավարին կողմնորոշվել փաստաբանի թեկնածության հարցում, որը նախագահի շահերը կպաշտպանի դատարանում: