ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ում ավարտվել է երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալու պրոտոկոլի հաստատման գործընթացը:
«Ուրախ եմ հայտարարել Միացյալ Նահանգների կողմից Հյուսիսային Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ մուտք գործելու պրոտոկոլի վավերացման մասին»,- գրել է Փոմփեոն: