Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Վրաստանից իր մեկնումը՝ այն սխալ անվանելով: Այս մասին նա հայտարարել է Mtavari հեռուստաալիքի եթերում:
Քաղաքագետը նշել է, որ իր առջև ծառացած չի եղել բանտ նստելու վախը, քանի որ նման սխառնալիքներ Ուկրաինայում էլ են եղել:
Սաակաշվիլիի խոսքերով՝ նա մեկնել է Վրաստանից, քանի որ հոգնել էր «և մարդիկ էլ ինձանից էին հոգնել»:
«Զղջում եմ, որ 2013 թվականին ամեն ինչ թողեցի և հեռացա Վրաստանից: Հեռացա ոչ թե բանտ նստելու վախից, այլ որովհետև հոգնել էի և մարդիկ հոգնել էին ինձանից… Բայց երկիրը լքելն ամենավատ ելքն է», ընդգծել է նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2008 թվականից: 2013 թվականին նա լքեց երկիրը: Սաակաշվիլին ուկրաինական քաղաքացիություն ստացավ և Օդեսայի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար նշանակվեց 2015 թվականի մայիսին: 2016 թվականին նա հրաժարական տվեց: