Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Նիկոլ Փաշինյանը գծեց շրջանակը․ Վիտալի Բալասանյանը՝ կադրից դուրս

Ստեփանակերտում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններին, դրանց ազատ և թափանցիկ կազմակերպմանը վերաբերող հարցերին: Երկկողմ հանդիպումից հետո Փաշինյանն ու Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպմանը, առկա քաղաքական իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին:

Այսպիսով կարող ենք վստահաբար արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը տվել են Արցախի հաջորդ տարվա ընտրական կամպանիայի ոչ պաշտոնական մեկնարկը։ Արցախի գալիք ընտրություններն իրապես առանձնահատուկ ու բացառիկ են՝ նախ այն պատճառով, որ հաջորդում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը ու, ըստ էության, նպաստելու են Արցախի ինտեգրմանը հայաստանյան նոր իրողություններին։ Մյուս կողմից՝ ընտրությունները մրցակցային են լինելու, ինչն էապես նպաստելու է Արցախի սուբեկտության մեծացմանը, նաև՝ բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության ձևավորմանը։

Արցախի ընտրական գործընթացում Հայաստանի իշխանության թեկնածուն, ըստ էության, լինելու է «օրինական ընտրությունը», որովհետև այդ պարագայում բացառվում է, որ Արցախում հաջողության հասնեն ռևանշիստական ուժերը կամ մարդիկ, ովքեր պատրաստ են գալ իշխանության՝ Արցախի «ռուսաֆիկացման» գնով։ Պաշտոնական Երևանի լեգիտիմ ցանկություններին մեծապես կարող է նպաստել հեռացող նախագահ Բակո Սահակյանն՝ օբյեկտիվորեն իրեն դուրս դնելով քաղաքական կոնյուկտուրայից ու ստանձնելով օրինական ընտրությունների երաշխավորի դեր։ Դատելով Սահակյանի վերջին ամիսների հռետորաբանությունից՝ Արցախի նախագահը հենց այս առաքելությունն էլ փորձում է իրականացնել՝ գոնե հրապարակավ դիրքավորվելով հայաստանյան հին համակարգից հեռու ու լավ իմաստով կատարելով «կաղ բադիկի» դեր։

Երեկ Փաշինյանը հանդիպել է Արցախի ընտրական կամպանիայի, ըստ էության, բոլոր ֆավորիտներին։ Նրա այս քայլը մի կողմից ցույց է տալիս, որ Երևանը գոնե բացահայտորեն չի սատարելու որևէ մեկին՝ գերակա համարելով լեգիտիմ ընտրությունների անցկացումը, մյուս կողմից՝ լուսանցքում է թողել ռոբասերժական համակարգի թեկնածու Վիտալի Բալասնայնին։ Փաշինյանը կամ նրան ֆավորիտ թեկնածու չի համարում, կամ էլ՝ համարում է, որ գեներալի գործոնն ասոցացվում է ոչ թե օրինական ընտրությունների, այլ՝ ռևանշիզմի հետ։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մանևրելու ու հին համակարգից սահմանազատվելու հնարավորություն է ընձեռել ՀՅԴ-ին, որի արցախյան կառույցի ղեկավարն արժանացել է Հայաստանի վարչապետի ընդունելությանը՝ թեև նախագահական ընտրությունների մասնակից չէ։

Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախում գծել է շրջանակը՝ կադրից դուրս թողնելով Վիտալի Բալասանյանին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում