Մոսկվան և Վաշինգտոնը պետք է անեն հնարավորը՝ նոր սառը պատերազմի սկիզբը կանխելու համար, ինչը կարող է անցնել թեժ փուլ և հանգեցնել ամբողջ քաղաքակրթության ոչնչացմանը: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ՍՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
Նրա խոսքերով, զենքի վերահսկողության դադարեցումը մեծ սխալ կդառնա, քանի որ նման գործողությունների իրական նպատակը պետք է դառնա միջուկային զենքից հրաժարվելը:
Գորբաչովը խոստովանել է, որ այժմ շատ հեռու է այդ նպատակի իրագործումը, քանի որ Մոսկվան և Վաշինգտոնը վստահություն չունեն միմյանց նկատմամբ: Նախկին սովետական առաջնորդը նշել է, որ այժմ երկու երկրների միջև հարաբերությունները ավելի վատն են, քան երբևէ՝ սառը պատերազմի ավարտից ի վեր: