Բրիտանացի բժիշկները կոչ են անում օգտագործել թոքերի քաղցկեղի հայտնաբերման ամենապարզ մեթոդը, հաղորդում է The Sun-ը: Դա անելու համար անհրաժեշտ է երկու ցուցամատերը կցել միմյանց այնպես, որ դրանց միջև շեղանկյունաձև («ադամանդաձև») ճեղք ձևավորվի: Դրա բացակայության դեպքում, ուռուցքաբանները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ այցելել հիվանդանոց:
Ուսումնասիրությունների համաձայն, 35% դեպքերում անցկացված թեստը ցույց է տալիս ուռուցքի առկայությունը, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս այն օգտագործել ինքնախտորոշման համար: Թոքերի քաղցկեղով հիվանդ անձանց եղունգների հիմքը հաճախ դառնում է փափուկ, եղունգները շրջապատող մաշկը՝ փայլուն, եղունգների թիթեղը՝ ավելի կոր, իսկ վերջին ֆալանգը՝ հաստանում է: Դա պայմանավորված է մատների ծայրերին հեղուկի կուտակումով:
Սակայն բժիշկները նշում են նաև հետևյալ ախտանիշները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել, նույնիսկ եթե եղունգների հետ ամեն ինչ կարգին է՝ թաց հազ (հատկապես արյան հետ միասին), շնչարգելություն, կրծքավանդակի ցավ, ախորժակի կորուստ, քրոնիկ հոգնածություն:
Նշվում է, որ թոքերի քաղցկեղը իրեն սովորաբար զգացնել է տալիս միայն վերջին փուլերում: Հիվանդների 30%-ն այս ախտորոշմամբ ապրում է մեկ տարուց ավելի պակաս, և միայն քսանից մեկն է ապրում մինչև 10 տարի: