Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Առողջապահական ապահովագրության հաշվարկը արվել է այսօրվա «սև» հարկային դաշտով, որ թերի է. որ ոլորտներն են տուժում

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է դրել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Նախագծի շուրջ արդեն իսկ ծավալվում են թեժ քննարկումներ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը և ծրագրավորող Լևոն Հարությունյանը:

Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ շարունակաբար անհրաժեշտություն կար նման նախագծով հանդես գալու. «Տարիներ շարունակ այս խնդիրը սրացել է ժամանակ առ ժամանակ, անգամ հայեցակարգ ենք ունեցել, սակայն վերջնական արդյունքի չենք հասել, երևի թե քաղաքական կայուն կամքի բացակայության, սոցիալ- տնտեսական ոչ նպաստավոր պայմանների պատճառով, կամ ավելի առաջնահերթ խնդիրներ են եղել»:

«Պետական առողջապահական գործակալությունը ստեղծվել է որպես նախատիպ պետական ապահովագրական գործակալության: Աշխատանքային խումբը ավելի քան մեկ տարի աշխատել է, նոր մոդելի ներդրման անհրաժեշտություն էր առաջացել, որը կբերի առավել արդյունավետ բուժսպասարկման ծառայությունների մատուցման և ծախսարդյունավետ ցուցանիշների»,- նշեց Ծ. Վարդանյանը՝ հավելելով՝ ընդունելի է, որ նախագծի շուրջ թեժ քննարկում է ծավալվում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ այս նախագծի դեմ ամենաթեժ արձագանքը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և հաշվապահների կողմից է, նշեց. «Նախ՝ IT ոլորտն ու հաշվապահներն իրականում ավելի շատ հավելյալ արդյունք են ստեղծում, քան ամբողջ պետական համակարգը: Խնդիրն այն է, որ այս նախագծով տուժում են միջին եկամուտ ստացող աշխատողները, ովքեր աշխատում են հարկային՝ «սպիտակ» դաշտում և բավական մեծ հարկ են վճարելու, և «սպիտակ» դաշտում աշխատողը դրա դիմաց չի ստանալու ոչինչ: Օրինակ՝ մեր կազմակերպությունն ունի ապահովագրություն, և մեր փաթեթն ավելի մեծ է, քան առաջարկվում է պետական համապարփակ ապահովագրությունը»:

«Առողջապահական ապահովագրության հաշվարկը արվել է այսօրվա «սև» հարկային դաշտով, որը թերի է»,- ընդգծեց Լևոն Հարությունյանը՝ հավելելով, որ պետությունն իր ֆինանսական խնդիրները (նախարարության ներկայացուցիչներից մեկը մի հաղորդման ժամանակ ասաց, որ ունեն 200 միլիարդի դեֆիցիտ), ուզում է լուծել այս հարկատեսակով:

Մանրամասն՝ տեսնայութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում