Wednesday, 24 04 2024
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»

Եթե Մոսկվան շատ ուզենա՝ դժվար կլինի նրա դեմ գնալ․ ՀԱՊԿ-ի մյուս երկրներին Ղարաբաղը չի հետաքրքրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին նաև ներկա են եղել կազմակերպության մյուս անդամ երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի ղեկավարները։ Ղրղզստանի մայրաքաղաքում Հայաստանի ղեկավարը հանդես է առանձին ելույթով՝ անդրադառնալով մի շարք կարևոր հարցերի՝ ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացմանը, կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ավելի լայն տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, Սիրիայի ճգնաժամին և այլն։

Ինչպես նոյեմբերի 20-ին Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում ունեցած ելույթի պարագայում, այնպես էլ այս անգամ վարչապետի խոսքի առանցքային դրույթներից մեկը վերաբերում էր Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին և ղարաբաղյան հակամարտության վերսկսման ռիսկերին։ Փաշինյանն անհեռանկարային է համարում ադրբեջանական կողմի այդ նկրտումները, բայց նաև շեշտում է, որ կոնֆլիկտի նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև դրանից դուրս։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար։

Ուշագրավ է, որ Հայաստանի կառավարության ղեկավարը Ադրբեջանից բխող անվտանգության սպառնալիքները կապել է սիրիական հակամարտության հնարավոր ազդեցության հետ՝ ասելով, որ Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար:

Այս ամենում Նիկոլ Փաշինյանը տեսնում է նաև ՀԱՊԿ-ի դերը՝ ասելով, որ կազմակերպությունն ունի անհրաժեշտ միջոցներ Արցախի շուրջ նոր կոնֆլիկտի բռնկումը կանխելու համար։ Դրա համար ՀԱՊԿ-ի մեր գործընկերները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:

«Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ և պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձևաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը»,- ասել է Փաշինյանը:

Մեր կողմից ավելացնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում կարևորում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկերների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հնարավոր դերը ադրբեջանական կողմի նոր հնարավոր ռազմական ագրեսիան զսպելու հարցում։ Փաշինյանը դեռ նախորդ տարվա հուլիսին տեղի ունեցած ասուլիսին հայտարարել էր, որ ինքը չի հավատում, թե Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա պատերազմի վերսկսում տարածաշրջանում։
«Այո, ես համոզված եմ և կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիան թույլ չտալու համար», – ասել էր Փաշինյանը։

Իսկ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանը թեև նշանակալի դեր է խաղում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում, բայց ամեն ինչ չէ, որ կախված է Ռուսաստանից։

Հիմա հարցն այն է, թե կարո՞ղ է արդյոք ՀԱՊԿ-ը, որպես ռազմաքաղաքական կազմակերպություն, ինչ-որ կերպ նպաստել մեր տարածաշրջանի անվտանգության ռիսկերի նվազեցմանը։ Կամ ավելի ճիշտ՝ ցանկություն ունե՞ն արդյոք Բաքվի հետ սերտ հարաբերություններ ունեցող մեր գործընկերները՝ նույն Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, նման առաքելություն ստանձնելու։ Օրինակ, կդադարեցնե՞ն զենքի վաճառքը պատերազմի պատրաստվող Ադրբեջանին։ Փորձագետներից քչերն են լավատես այս հարցում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

– Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ հակամարտության էսկալացիայի ռիսկեր կա՞ն, և ունի՞ արդյոք ՀԱՊԿ-ը հնարավորություններ կանխելու նոր պատերազմը։

– Ես շատ եմ խոսել այս հարցի մասին։ Ես կարծում եմ, որ պատերազմից խուսափել չի լինի, քանի որ այլ եղանակներով հարցը չի լուծվում։ ՀԱՊԿ-ի բոլոր երկրներից Հայաստանին կարող է օգնել միայն Ռուսաստանը, բայց միայն այն դեպքում, եթե հարձակման ենթարվկի Հայաստանի Հանրապետության տարածքը։

– Այո, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն ասում են, որ ֆորմալ առումով Լեռնային Ղարաբաղը չի մտնում Հայաստանի կազմի մեջ, այդ իսկ պատճառով Ռուսաստանը չի միջամտի հակամարտությանը Հայաստանի կողմից, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան Լեռնային Ղարաբաղի գոտում։ Բայց չէ՞ որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր մասն է, իսկ մենք հիմա խոսում ենք հենց անվտանգության խնդիրների մասին։

– Այո, բայց, այնուամենայնիվ, ես այնքան էլ չեմ հասկանում, թե ի՞նչ սպառնալիք կարող է առաջացնել այս կոնֆլիկտը այլ երկրների համար կամ ինչպե՞ս կարող է վնասել նրանց անվտանգությանը՝ բացի Հայաստանից ու Ադրբեջանից։ Պարզ է, որ յուրաքանչյուր երկրի համար առաջնային են անվտանգության իր սեփական խնդիրները, բայց ես չգիտեմ՝ որքանո՞վ է այս խնդիրը անհանգստացնում նույնիսկ հարևան երկրներին։ Առավել ևս այնպիսի երկրների, ինչպիսին Բելառուսն ու Տաջիկստանն են, ղարաբաղյան հակամարտությունը ոչ մի կերպ չի առնչվում։

– Բայց ժամանակին ռուսաստանցի փորձագետները որոշ զեկույցներում, հետազոտություններում ղարաբաղյան հակամարտությունը նշում էին որպես Ռուսաստանի անվտանգության մարտահրավերներից մեկը։ Դուք այս տեսակետի հետ համաձա՞յն եք։ Ապակայունացումը մեր տարածաշրջանում սպառնալիք չէ՞ Ռուսաստանի և մյուս երկրների համար։

– Մյուս երկրները, ինչպես արդեն ասացի, այս հիմնախնդրի հետ կապ չունեն։ Իսկ Ռուսաստանի համար, այո, այս հակամարտությունը խնդիրներ ստեղծում է։ Թեև եթե Ռուսաստանը շատ ուզենա՝ կարող է վերացարկվել այս կոնֆլիկտից, բայց նա, ըստ երևույթին, չի անի դա, քանի որ այս կոնֆլիկտը նույնիսկ իր համար է խնդիրներ առաջացնում։ Իսկ Ռուսաստանը, հայտնի է, ինչպիսի քաղաքականություն է վարում տարածաշրջանում․ նա լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Ընդ որում՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և համապատասխանաբար ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ ամեն ինչ գրված է։

– Այս համատեքստում Փաշինյանը կոչ էր արել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին զենք չվաճառել Ադրբեջանին։ Կարծում եք՝ այդ կոչը անարձագա՞նք կմնա։

– Այո, ես համոզված եմ, որ այն անարձագանք կմնա զուտ այն պատճառով, որ Ադրբեջանը փող ունի և կարող է բարձր գին վճարել զենքի համար։ Այլ պատճառներ չկան։ Եթե Հայաստանն ավելի շատ վճարեր՝ ընդհանրապես որևէ խնդիր չէր լինի, բոլորը զենք կվաճառեին նաև Հայաստանին։

– Փաշինյանը նախորդ տարի հայտարարեց, թե իր համոզմամբ՝ Ռուսաստանն ունի բոլոր լծակները նոր էսկալացիան կանխելու համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Այդպես միանշանակ չէի ասի, որ Ռուսաստանն ի զորու է ամեն ինչ անել, բայց ընդհանուր առմամբ, այո՛, Ռուսաստանը երկու կողմի վրա էլ մեծ ազդեցություն ունի։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը շատ ուզենա, ապա թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար դժվար կլինի նրա դեմ գնալ։

– Փաշինյանի ելույթը Բիշքեկում մեկ այլ հետաքրքիր ասպեկտ ուներ։ Ընդհանրապես Ադրբեջանն իր ողջ գործունեությունը միջազգային հարաբերություններում ծառայեցնում է Հայաստանի դեմ առավելագույն վնասարարություն իրականացնելուն, Հայաստանին մեղադրում է աշխարհի բոլոր մեղքերի մեջ, Հայաստանը ներկայացնում որպես «ագրեսոր», «օկուպանտ» և այլն։ Այս իմաստով ուշագրավ է, որ Փաշինյանն իր ելույթում փորձում է հակադարձել Բաքվի հակահայկական արշավներին՝ ցույց տալով Ադրբեջանի քաղաքականության հակահայկական բնույթը, ագրեսիվ նկրտումները։ Վերջին ելույթում նա ոչ միայն նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր Հարավային Կովկասի տարածաշրջանի ու նաև ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության համար, այլև ասել, որ Ադրբեջանը կարող է հարմար ցատկահարթակ դառնալ իսլամիստ ահաբեկիչների համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

– Սա նորմալ դիվանագիտական պատերազմ է։ Քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը սառը պատերազմի վիճակում են, այդ պատճառով էլ վարում են այն բոլոր հնարավոր միջոցներով։ Բայց իսլամական ահաբեկչության հետ չէի համաձայնի այն պատճառով, որ Ադրբեջանը շիայական երկիր է, իսկ իսլամական ահաբեկչությունը գլխավորապես սուննիական ծագում ունի։ Ուստի շիաներին շատ դժվար կլինի ընտելանալ ահաբեկչությանը։ Բայց սրանք սպեցիֆիկ մանրամասնություններ են, որոնք գիտեն միայն մասնագետները։ Իսկ ընդհանրապես ձեր նշածը նորմալ տեղեկատվական ու դիվանագիտական պատերազմ է։

– Այնուամենայնիվ, Դուք միշտ ասում եք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։

– Այո, անկասկած պատրաստվում է պատերազմի։ Նա Ղարաբաղը համարում է իր տարածքը և ուզում է վերադարձնել այն։ Այլ տարբերակ չի կարող լինել, եթե միայն Ադրբեջանում տեղի չունենան այնպիսի ծանրագույն ներքին ցնցումներ, որոնք կստիպեն նրան հրաժարվել ամեն ինչից։ Բայց առայժմ ես չեմ տեսնում նախադրյալներ նման զարգացման համար։

– Դա կարելի՞ է համարել սպառնալիք տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Պե՞տք է արդյոք դա կանխել, թե՞ ոչ։

– Տարածաշրջանի համար՝ չգիտեմ։ Այնուամենայնիվ, կողմերը չունեն այնքան մեծ ներուժ, որ իրենց հակամարտությունը դուրս գա իրենց տարածքի սահմաններից։ Թեև տեսականորեն, իհարկե, հակամարտությանը կարող են ներքաշվել Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և նույնիսկ Վրաստանը։ Այո, տեսականորեն դա հնարավոր է։ Թեև գործնականում՝ կասկածում եմ։

Ինչ վերաբերում է կանխելուն, ապա լայն իմաստով կանխելը շատ դժվար է այն պատճառով, որ հակամարտող կողմերի դիրքորոշումները փոխադարձաբար բացառող են։ Ես սա կրկնում եմ հերթական անգամ։

– Պարզ է, որ Ղարաբաղը, մեղմ ասած, ամենակարևոր հարցը չէ նույն Ռուսաստանի, առավել ևս Եվրոպայի ու Միացյալ Նահանգների համար։ Բայց ամեն դեպքում, երբ հակամարտությունն այստեղ սրվում է, այս երկրները սկսում են անհանգստանալ, ակտիվանալ՝ ավելի լայն էսկալացիա թույլ չտալու համար։

– Այո, սա այն քիչ դեպքերից է, երբ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների դիրքորոշումները համընկնում են։ Նրանք չեն ուզում պատերազմ։ Իսկ թե կոնկրետ ինչպե՞ս կհանգուցալուծվի ղարաբաղյան հարցը՝ որևէ մեկին, ըստ էության, չի հետաքրքրում։ Բայց լավ կլինի, որ դա տեղի ունենա խաղաղ ճանապարհով։ Բայց եթե պատերազմը սկսվի՝ պարզ է, որ Արևմուտքը ոչ մի կերպ չի միջամտի։ Դա բացառվում է։ Իսկ Ռուսաստանը կմիջամտի, եթե հարձակում լինի բուն Հայաստանի տարածքի վրա։ Եթե պատերազմ լինի Թուրքիայի հետ՝ միանշանակ չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Կախված է նրանից, թե ինչ սցենարով կընթանա կոնֆլիկտը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում