Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Հայաստանի տնտեսական զարգացման համար շեշտը պետք է դրվի լուրջ ուղղությունների վրա

«Տնտեսական ակտիվության 7 տոկոս աճը լավ ցուցանիշ է, եթե համեմատում ենք կանխատեսվող ցուցանիշների հետ: Արտահանման հարցում մեծ նշանակություն ունի սեզոնայնությունը: Իսկ ընդհանրապես մեր արտահանման և ներմուծման վիճակագրությունը իրականությունից բավական շեղված է, որովհետև մի կողմից՝ կան մեքենաների ներդրման մեծ ծավալներ, մյուս կողմից՝ Հայաստանի տարածքով Եվրասիական միություն գնացող հայկական համարանիշներով մեքենաները, բնականաբար, չեն գրանցվում որպես արտահանում: Այսինքն՝ արտաքին առևտրի մասին միայն պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա խոսելը կարող է իրականությունից տարբերվող լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով՝ այդ մեքենաների ներմուծումը փաստորեն վիճակագրորեն ձևակերպվում է, իսկ արտահանումը՝ ոչ, ինչն էլ վատթարացնում է ՀՆԱ-ի ցուցանիշը. «Այսինքն՝ փաստացի այսօր ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան ցույց է տալիս վիճակագրությունը»:

Դիտարկմանը՝ այս տարի մոտ 140 հազար մեքենաներ են ներմուծվել, ինչը հաջորդ տարի չի կարող տեղի ունենալ՝ կապված Մաքսային միության  իրավակարգավորումներին անցնելու հետ, արդյոք սա չի՞ ազդի ՀՆԱ-ի վրա, Բաբկեն Թունյանը բացասական պատասխան տվեց. «Չեմ կարծում, որ ՀՆԱ-ի վրա շատ մեծ ազդեցություն կունենա, քանի որ վերոնշյալ 140 հազար թիվը վկայում է այն մասին, որ շուկան և տնտեսվարողները նախապատրաստվել են այս անցումային փուլին»:

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր արդեն Հայաստանում կուտակվել է այնքան մեքենաների պաշար, որ առնվազն 1-1.5 տարի բավարար է այդ առևտրի համար. «Այնուամենայնիվ, Հայաստանի զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարը այս ուղղության վրա չի հիմնված. մենք մտածում ենք, որ շեշտը պետք է դրվի ավելի լուրջ ուղղությունների վրա»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում