Tuesday, 23 04 2024
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց ամենակարևորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային շաբաթը մեկնարկեց Բխշքեկում, որտեղ նա մասնակցում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ու եզրափկվեց պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր կատարած այցով։ Երկու այս իրադարձությունների միջև ուղղակի կապ, իհարկե, չկա, սակայն դրանք կապված են պատճառահետևանքային կապով՝ այն իմաստով, որ թե Բիշքեկում և թե Արցախում Փաշինյանը ձևակերպում էր խաղաղության բանաձևը։

Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: «Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ և պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձևաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի ուղերձն ակնհայտորեն առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանին, որը Բաքվի սպառազինության հիմնական մատակարարներից մեկն է, ըստ այդմ՝ կամա, թե ակամա հայտնվում է պատերազմի հրձիգի կարգավիճակում։ Իհարկե, միամիտ կլինի կարծելը, թե Հայաստանի մի կոչը բավարար է, որպեսզի Մոսկվան կամ ՀԱՊԿ այլ անդամներ խուսափեն Ադրբեջանի ռազմատենչությանը նպաստելու իրենց քաղաքականությունից։ Սակայն ավելի կարևոր է Փաշինյանի արած քաղաքական արձանագրումը, որն, անշուշտ, որոշակիորեն սահմանափակում է առաջին հերթին Մոսկվայի մանևրելու հնարավորությունը՝ Հայաստանի սուբեկտության ամրագրումով։

Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթին անմիջապես արձագանքեցին Բաքվից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց ռուսական զինամթերք գնելու պատրաստակամության մասին: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն շահագրգռված է ռուսական զինամթերքի մատակարարման նոր պայմանագրի կնքմամբ, իսկ պայմանագրի մանրամասները կքննարկվեն պաշտպանության նախարարների կողմից: Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի մատակարարման արդեն իրականացված պայմանագրերը գնահատվում են 5 միլիարդ դոլար:

«Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մեջ է ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Հատուկ ուզում եմ նշել համագործակցությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

Երբ Բաքուն պաշտոնական Երևանի խաղաղության օրակարգին հակադրում է ռազմատենչ հռետորաբանություն՝ ցանկանալով ցույց տալ, որ ՀԱՊԿ-ում ավելի շատ դաշնակիցներ ունի քան՝ Հայաստանը, ապա խիստ տրամաբանական է, որ արժանանում է մեր իշխանությունների համարժեք արձագանքին։

Երեկ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Սպաների ու զինվորների առաջ վարչապետը հանդես է եկել խոսքով, որում մասնավորապես ասված է․ «Այսօր որ շատ են խոսում ռազմական բալանսի մասին, ասում են` Ադրբեջանն այս ունի, այս ունի, այս ունի: Մենք ի՞նչ ենք ասում. նախ մենք բնականաբար ամեն ինչ անում ենք, այսօր մենք նոր տեխնիկա տեսանք, այսօր այնպիսի ձեռքբերումներ ունենք, որոնք էկրանների առաջ ցույց տալու չէ ու կշարունակենք ունենալ այդպիսի ձեռքբերումներ, բայց մեր պատմությունը մեզ ի՞նչ է ասում. 88, 90, 91 թվականներին մենք ավելի պատրաստ էինք պատերազմի, քան Ադրբեջա՞նը, իհարկե` ոչ, նրանք ի՞նչքան զենք ունեին, մե՞նք ինչքան զենք ունեինք: 1918 թվականին` Սարդարապատի ժամանակ, մենք ավելի՞ պատրաստ էինք. ավելի անպատրաստ չի լինում ընդհանրապես, բայց մենք այսօր կանք, մենք այսօր նստած ենք Մատաղիսում` որպես հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ և մենք իրար աչքերի մեջ նայում ենք և տեսնում ենք այդ հաղթանակի կամքը, որը դաստիարակվել է մեր անցյալ հաղթանակներով և որը մեզ մոտ դաստիարակում է ապագա հաղթանակների վճռականություն: Սա է մեր անելիքը, և ես ուզում եմ բոլորիդ` շարքային անձնակազմիդ, սպայական անձնակազմիդ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար»:

Նիկոլ Փաշինայնն արձանագրել է ամենակարևորը՝ սեփական ուժերին ապավինելու հրամայականը։ Իհարկե, պարզունակ կլինի այս ճշմարտությունը տարածել միայն զիված ուժերի վրա, մանավանդ Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքը հմուտ ու արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացումն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում