Թել Ավիվում մի քանի հազար մարդ է մասնակցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային, հաղորդում է DW-ն:
Ակցիայի մասնակիցները եղել են Իսրայելի դրոշներով և պաստառներով, որոնցում Նեթանյահուին «կոռումպացված» են անվանել:
Հանրահավաքն անցել է «Հրաժարական տուր, Իսրայելն ավելի կարևոր է» կարգախոսի ներքո:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների, բողոքի ակցիային մասնակցել է մոտ հինգ հազար ցուցարար:
Նոյեմբերի 21-ին, Իսրայելի գլխավոր դատախազ Ամինադավա Մանդելբլին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Կառավարության ղեկավարի դեմ քննվում է երեք առանձին գործ՝ կապված խարդախության, վստահության չարաշահման և կաշառակերության հետ: