Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Վանեցյանը տիրապետում է մեծածավալ ինֆորմացիայի․ նա կփորձի դրանք հրապարակայնացնել

«Սասնա ծռերը» տարածել է հայտարարություն, որում մասնավորապես նշում է, թե ինչ գործողություններ կիրականացվեին իրավապահների կողմից, «եթե Հայաստանն ունենար իրավապահ մարմիններ, այլ ոչ թե ընդամենը դրանց անվան տակ հանդես եկող անգործունակ կառույցներ»: Հայտարարությունն ավարտվում է մամուլի ասուլիսում Վիտալի Բալասանյանի արտաբերած մտքերի մեջբերումով:

Այս առնչությամբ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ոստիկանությունը միշտ, այսօր՝ առավել ևս, եղել է բավականին պրոբլեմատիկ կառույց՝ դեռևս Խորհրդային Միությունից սկսած, ուստի ես չեմ կարող չհամաձայնել: Բայց, օրինակ, «Սասնա ծռերի գործողություններն էլ ենք, չէ՞, տեսել. ի՞նչ են նրանք ասում՝ «ԿամԱԶ»-ով պետք է մտնեին ՊՊԾ, դա՞ է լինելու գործողությունը. եթե դա է լինելու, դա էլ է ինձ համար անընդունելի»

Նրա խոսքով՝ այս երկրի պրոբլեմը ռադիկալիզմն է՝ երբ մի ծայրահեղությունից միանգամից ընկնում են մեկ այլ ծայրահեղության մեջ. «Դա վերաբերում է նաև իրավապահ համակարգին, երբ, օրինակ, ոստիկանները կարող էին խոշտանգելով մարդ սպանել, իսկ հիմա ոստիկաններին տրանսգենդերները ոստիկանությունում ծեծում են: Մենք չենք կարողանում գտնել ոսկե միջինը և գնալ այն ճանապարհով, ինչով գնում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը»:

Կարեն Քոչարյանը նշեց, որ համեմատության մեջ  ԱԱԾ-ն եղել է և կմնա ամենապրոֆեսիոնալը. «Դա այն իրավապահ մարմինն է եղել, որը համակարգային առումով զերծ է եղել կոռուպցիայից»:

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն էլ նկատեց, որ ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատանքը չպետք է գնահատել «Սասնա ծռերի» հայտարարության պրիզմայով. ««Սասնա ծռերը» այն ուժը չէ, որ պետք է գնահատական տա նրանց աշխատանքին»:

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ի վերջին 2-3 ղեկավարները պրոֆեսիոնալ չեն եղել. «Եթե Սերժ Սարգսյանի օրոք ԱԱԾ ղեկավարը պրոֆեսիոնալ լիներ, տեղի չէր ունենա այն, ինչ եղավ 2018 թվականին, երբ հանկարծակիի բերեցին իշխանությանը: Ես վստահ եմ, որ Գորիկ Հակոբյանից հետո այդ կառույցում մենք չենք ունեցել պրոֆեսիոնալ ղեկավար: Իսկ եթե ԱԱԾ-ն լավատեղյակ է եղել այդ բոլոր պրոցեսներից, այստեղ ուրիշ հարցեր են ծագում»:

Ինչ վերաբերում է իրավապահ համակարգի գնահատականին, Արամ Նավասարդյանը նշեց, որ նախկինում և՛ պարոն Վանեցյանը, և՛ ոստիկանապետը բավական բարձր վարկանիշ ունեին. «Ամենաբարձր ռեյտինգ ունեցողների առաջին եռյակում էին Նիկոլ Փաշինյանը, Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանը»:

Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ ոստիկանության աշխատանքում թերացումներն ակնառու են. «Միանշանակ է, որ կրիմինալն իրեն այսօր առավել ազատ է զգում. շաբաթական երկու անգամ մենք տեսնում ենք հրազենի կիրառման հաղորդագրություն»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում