Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Սամվել Ալեքսանյանը Հայաստանի Իլոն Մասկն է

Սամվել Ալեքսանյանը Հայաստանի Իլոն Մասկն է։ Բնական է, Ալեքսանյանը չի համապատասխանում առաջադեմ զանգվածների ճաշակին ու նախասիրություններին, ավելին՝ նրա անգրագետ տեսակը բարձրաշխարհիկների քիմքին հարիր չէ։ Սուր և իմաստուն քթերով մտավորականները (քիթը իմաստության նշան է) ծաղրում են նրան, իսկ դիալեկտիկայից դուրս մնացած մարքսիստական աղանդի ներկայացուցիչները պարզապես արհամարում՝ ընկալելով նրան որպես բուրժուական շառլատանի, որը կեղեքում է հանրային սեփականությունը։ Ավելի սուր գնահատականներ են հնչեցնում նացիոնալիստական շիզոֆրենիայով տառապող զանգվածները, որոնց համար Ալեքսանյանը հայու առաքինի տեսակից շեղված բիզնեսմեն է՝ Մանթաշյանցի և Արամյանցի հայրենասեր ու եկեղեցաշեն տեսակին չհամապատասխանող։ Բայց ամենաուշագրավը ազատականների դիտանկյունն է։ Նրանք վստահաբար կճանաչեին Ալեքսանյանի լեգիտիմությունը, եթե վերջինս ամերիկյան ժպիտ ունենար, Wall Street-ում բրոքերային կազմակերպություն հիմներ ու փողերը լվանար Նյու Յորքի ֆոնդային բորսայում, իհարկե կրեատիվ դեմքի արտահայտությամբ ու թրեյնինգներ անցկացնող դիլետանտի ինքնավստահությամբ։

Բայց անկախ ամեն ինչից, որքան էլ Սամվել Ալեքսանյանին ծաղրեն, հեգնեն, հիշեցնեն անցյալը, տարատեսակ մականուններ կպցնեն, միևնույն է, նա և առհասարակ այդ տեսակը հանդիսանում են հայկական պետության զարգացման շարժիչ ուժերը։

Շատերի մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչո՞ւ եմ պաշտպանում Ալեքսանյանին և ծաղրում նրա բարձրաշխարհիկ քննադատներին։ Մի՞թե ես էլ կաշառվեցի լավաշի անծայրածիր հերթերում։ Բայց կատակը մի կողմ, ո՞վ է ի վերջո Ալեքսանյանը, որտեղի՞ց է նա առաջացել և ո՞րն է նրա դերն ու նշանակությունը Հայաստանի Երրորդ Հանրապետությունում։ Միանգամից արձանագրենք, որ Ալեքսանյանի անձն ու կերպարը դուրս են իմ հետաքրքրությունների շրջանակից, խոսքը ավելի շուտ հավաքական կերպարի մասին է, որը խորհրդանշում է Հայաստանի գործարար խավը։

Եվ այսպես, եթե փորձենք դասակարգել Ալեքսանյանի տեսակը, ապա նա վստահաբար տեղավորվում է հետխորհրդային տարածքի բիզնես միջավայրի տրամաբանության մեջ, որն անշուշտ տարբերվում է ամերիկյան կամ էլ եվրոպական բիզնես միջավայրերից։ Այսինքն՝ տեսակն այդ ծնունդն է ԽՍՀՄ փլուզումից հետո սկիզբ առած անարդար սեփականաշնորհման ու հանցագործ կապիտալիզմի, երբ ազատ շուկայի պատրանքը հանրային սեփականության առյուծի բաժինը կենտրոնացրեց փոքրաթիվ մարդկանց ձեռքերում։ Ժամանակներն էին այդպիսին․ հաղթում էին ուժեղներն ու ճարպիկները, քանի որ նորանկախ պետությունները չունեին հավասարակշռող կենսունակ մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ կանխել սոցիալական դարվինիզմի անմարդկային դրսևորումները։ Հետխորհրդային գրեթե բոլոր երկրները անցել են այս դժոխքի միջով, ինչը որոշ իմաստով նաև օբյեկտիվ իրականության պարտադրանքն էր։ Գործարար այս խավի ի հայտ գալու գործընթացն իհարկե փակ շղթա չէ։ Բնականաբար դասակարգն այդ պետք է ունենար զարգացման իր տրամաբանությունն ու առանձնահատկությունը՝ էվոլյուցիան։ Մի շարք երկրներում գործարարները կարողացան հասնել իշխանության, իսկ որոշ տեղերում էլ դրանք դարձան օրվա իշխանության քաղաքական հենարանն ու գործիքը։ Հայաստանը տեղավորվում է վերջին տրամաբանության մեջ, քանի որ մեր միջավայրում իշխանությունը պետք է հանձնվեր շատ ավելի ազդեցիկ խավի, որն էր՝ պատերազմական բյուրոկրատիան։ Այլընտրանքը չափազանց դժվար է պատկերացնել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ծնվել է պատերազմի կրակների մեջ։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատերազմական բյուրոկրատիայի մարմնավորումներն են կամ էլ դրա առաջին էշէլոնի ներկայացուցիչները, որոնք տոտալ վերահսկողություն էին սահմանել Հայաստանի գրեթե ամբողջ բիզնես միջավայրի վրա՝ գործարարներին դարձնելով իշխանության սպասավորներն ու գործիքները։ Բայց գործարար խավի զարգացումը այսքանով չէր կարող կանգ առնել, քանի որ էվոլյուցիան որպես այդպիսին անկասելի և անընդհատ շարունակվող գործընթաց է։ Բազմաթիվ տեսաբանների և հետազոտողների համոզմամբ հետխորհդային տարածքի գրեթե բոլոր երկրները անխուսափելիորեն շարժվում են ժողովրդավարության կառուցման ճանապարհով, նույնիսկ պուտինյան Ռուսաստանն ու խիստ ավտորիտար Ադրբեջանը։ Ինչ-որ մի օր այդ երկրներում ժողովրդավարությունը հաղթելու է, ինչպես-որ՝ Հայաստանում, որը նույնպես ավտորիտար էր, բայց մարդկային դեմքով ու փափուկ ուժի (soft power) ներգործությամբ։ Ժողովրդավարական հասարակարգի ձևավորումը կարելի է դիտարկել որպես գործարար խավի էվոլյուցիայի երրորդ փուլ, երբ վերջիններս դառնում են բանական։ Այս իմաստով Հայաստանը Ռուսաստանից ու Ադրբեջանից առաջ անցավ՝ իր ետևում թողնելով նաև Վրաստանին, որտեղ խոշոր կապիտալը եկել է իշխանության (Բիձինա Իվանիշվիլի)։ Համանման փորձ 2013-15 թթ․ արվել է նաև Հայաստանում, երբ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը բուրժուադեմոկրատական հեղափոխության միջոցով հավակնում էր իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին։ Փորձ այդ իհարկե ձախողվեց։ Կարծես թե, գործարար խավին վիճակված չէր գալ իշխանության։ Միգուցե պետական համակարգի և հանրային կառույցի առանձնահատկություններն էին այդպիսին, ինչի հետևանքով էլ տասնամյակների համառ պայքարում արդեն իսկ մաշված պատերազմական բյուրոկրատիան հեռացվեց հեղափոխության միջոցով, որը մարմնավորումն էր աղքատ և միջին խավերի։

Փաստորեն 2018թ․ հեղափոխությունը նոր փուլ էր նաև բիզնես միջավայրի համար։ Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ դա շատ ավելի հասուն փուլ է, քանի որ գործարարները, տարիներ շարունակ մանևրելով ու գոյատևելով իշխանության և աղքատ ու միջին խավերի միջև, վերջապես հայտնվեցին իրենց բնական տարածությունում։ Նրանք ազատագրվեցին, դադարեցին լինել հենարանն ու գործիքը ռեժիմի, այլևս ստիպված չեն հանուն բիզնեսի անվտանգության փայ տալ պատերազմական բյուրոկրատիային ու զբաղվել ընտրակեղծարարությամբ։ Հենց այս իմաստով սա բանականության փուլն է, երբ էվոլյուցիոն զարգացող գործարարները դարձան բանական։

Այս տրամաբանության մեջ է մտնում նաև հեղափոխության ժամանակ ցուցարար ծեծող և ընտրակեղծարար Սամվել Ալեքսանյանը։ Հանրությունն ի վերջո պետք է ընտրություն կատարի․ ոչնչացնե՞լ Ալեքսանյանի տեսակը, թե հնարավորություն տալ դրան դրսևորվել նոր խաղի կանոնների պարագայում։ Ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանը ընտրել է երկրորդ տարբերակը, քանի որ դա մեր պետության զարգացման բնական պահանջն է, իսկ այլընտրանքը՝ գործարար խավի ոչնչացման հեռանկարն է, ինչը լրջագույն սպառնալիք է Հայաստանի համար։ Ինչպես 1990-ականների վայրի կապիտալիզմի, այնպես էլ 2000-2018 թթ․ պատերազմական բյուրոկրատիայի տիրապետության ժամանակ, Ալեքսանյանի տեսակը առաջադիմական դերակատարություն է ունեցել։ Նույնիսկ սոցիալական անարդարության ու վայրի սեփականաշնորհման պայմաններում, այդ տեսակի միջոցով հնարավոր եղավ խորհրդային պլանային տնտեսության փլատակների վրա շուկայական որոշակի հարաբերություններ ստեղծել։ Թեկուզ վայրի, երբեմն նույնիսկ հանցագործ հարաբերություններ, բայց այլընտրանքը կործանումն էր։

Հաջորդ շրջափուլում Ալեքսանյանի տեսակը, նույնիսկ գործիքի ու քաղաքական հենարանի կարգավիճակով, այնուամենայնիվ դարձել է պետականության հիմնասյուներից մեկը՝ ստեղծելով արտադրություն։ Հնարավոր է նկարագրություններն այս վերամբարձ հնչեն, բայց սա է իրականությունը․ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում հայաստանցի գործարարները վճռական դեր են խաղացել պետության կայացման գործում։ Վստահաբար հեղափոխությունից հետո դերակատարությունն այդ եռապատկվել է ու քառապատկվել, քանի որ գործարարներն այլևս ազատ են իրենց սեփականությունը տնօրինելու գործում, իսկ Հեգելի ձևակերպմամբ մասնավոր սեփականությունը ազատության հիմքն է։ Նրանք շարունակելու են արտադրել, մասնակցել պետության կառուցման գործին, ֆինանսավորել կարևորագույն նախաձեռնություններ, փող տալ կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը։ Եվ այս ամենը երկու կարևոր սկզբունքների տրամաբանությամբ․ իշխանությունն ու բիզնեսը պետք է մշտապես տարանջատված լինեն, իսկ պետությունը պետք է շուկան համակարգելու և վերահսկելու մեխանիզմներ ունենա, որպեսզի ազատ մրցակցությունը չփոխակերպվի ուժեղների կողմից թույլերին կուլ տալու գործողության։

Բայց էվոլյուցիան ընթացքի մեջ է, այն միշտ զարգանում և առաջ է շարժվում։ Հայաստանի հետ միասին փոխվելու է նաև Սամվել Ալեքսանյանի տեսակը։ Վերջին 30 տարիներին այդ խավը Հայաստանի պես անգրագետ էր ու բռի, վայրի սեփականշնորհման պես վայրենի և ռեժիմին ծառայություններ մատուցող ընտրակեղծարարի պես անկիրթ։ Այսինքն Ալեքսանյանի տեսակը Հայաստանի արտացոլանքն է, և այն փոխվելու է հասարակարգի հետ զուգընթաց։ Եթե Հայաստանը եվրոպական զարգացած պետություն դառնա, ապա վստահաբար կկերպարանփոխվի նաև Ալեքսանյանը՝ դառնալով Իլոն Մասկի պես բարեկիրթ և լայն ժպիտով։ Փաստը մնում է փաստ, որ և՛ Մասկը և՛ Ալեքսանյանը ստեղծարարներ են, պարզապես նրանք ստեղծում են իրենց հանրույթների բովանդակային տրամաչափերին համապատասխան։ Վերջին միտքը մեզ հուշում է, որ անկախ ամեն ինչից Սամվել Ալեքսանյանը պատկանում է հայ հանրույթին և հայկական պետականությանը։ Այս իմաստով նա ավելին է քան անցյալի եկեղեցաշեն մանթաշյանցները, քըրքքըրքորյաններն ու ներկայի ռուսահայ բարերարները։ Որքան էլ սրանք բարեկիրթ լինեն, միևնույն է, երբեք չեն կարող ունենալ այն կարևորությունը, ինչ շաքարի մենաշնորհ ունեցող Սամվել Ալեքսանյանը։ Խնդիրը մեկն է․ դրանք բոլորը կայսերական են ու անհայրենիք, նրանք կայացել ու բարիք են ստեղծել ուրիշ երկրներում, իսկ Հայաստանն ընդամենը պատմական հիշողություն է և բարեգործության թիրախ։ Իսկ սամվելալքեսանյանների համար Հայաստանը ոչ թե պատմական, այլ ներկա ու գոյություն ունեցող հայրենիք է, որը պետք է արտադրող պետություն դառնա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում