Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը խորհուրդներ է տվել երկրի ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկուն՝ այն մասին, թե ինչպես վարվել նորմանդական գագաթնաժողովում ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա բանակցություններում: Այս մասին հաղորդել է «112» հեռուստաալիքը:
Ըստ նրա, պետք է «պաշտպանել Ուկրաինան», օրինակ՝ ասելով, որ Կիևին խաբել են Բուդապեշտի հուշագրով:
«Նրանք մեզ խաբում ու ձևացնում են, թե օգնում են, բայց միայն խոսքերով են օգնում: Մեզ հետ մուկն ու կատվի խաղ են խաղում», – ասաց Կրավչուկը:
Նախկին քաղաքական գործիչը խորհուրդ է տվել Զելենսկուն առաջնորդվել երկրի շահերով:
Բացի այդ, նա հավելել է, որ գագաթնաժողովի մասնակիցը պետք է ասի, որ «հետևում է ուկրաինացի ժողովրդի շահերին»:
«Նորմանդական ձևաչափի» գագաթաժողովը տեղի կունենա Փարիզում՝ դեկտեմբերի 9-ին: Դրան կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին: