Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

Ակնհայտ է՝ Արայիկ Հարությունյանը ու Մասիս Մայիլյանը «խաղում են» Փաշինյանի դաշտում, իսկ Բալասանյանը ցույց է տալիս, թե բարձր սանդղակ է դրել

Արցախում 2020 թվականին սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում։ Քաղաքական որոշ ուժեր, անհատներ այս օրերին բանակցությունների մեջ են՝ հնարավոր կոալիցիաների կամ քաղաքական այս կամ այն պայմանավորվածության արդյունքում որևէ թեկնածուի սատարելու շուրջ։

Որքան էլ փորձագետների և տարբեր քաղաքական գործիչների բնութագրմամբ՝ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի շանսերը քիչ են՝ հաշվի առնելով նրա վերջին կտրուկ հայտարարությունները Երևանի իշխանությունների հասցեին, նրան սատարող և նրա թեկնածությունն առաջադրող «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը «Հրապարակին» փոխանցել է, որ իրենք Բալասանյանին մրցակից այս պահին չեն տեսնում։

Ամենաֆավորիտ թեկնածուն թերևս համարվում է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ում առաջադրելու մասին արդեն իսկ հայտարարվել է իր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարում։ Կառաջադրվեն նաև Աշոտ Ղուլյանը, Մասիս Մայիլյանը, Հայկ Խանումյանը, հավանաբար նաև Վահան Բադասյանը։

Այն, որ Արցախում տեղի են ունենալու մրցակցային ընտրություններ, քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ ակնհայտ է, և դա, ըստ նրա, միանշանակ ողջունելի հանգամանք է: «Ե՛վ Վիտալի Բալասանյանը, և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ Աշոտ Ղուլյանը, և՛ պարոն Մայիլյանն իրենց ընտրազանգվածն ունեն, բայց պետք է նշենք, որ այն բավականին տարբեր է՝ և՛ իր գաղափարախոսությամբ, և՛ քանակով։ Ես շատ ուրախ եմ, որ Արցախում հենց մրցակցային ընտրություններ են լինելու, ինչը ժողովրդավարության կարևոր ցուցիչ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի կողմնակիցների հայտարարությանը, թե նա այս պահի դրությամբ մրցակից չունի, Համբարյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունը, որովհետև դրանք բոլորը քաղաքական հայտարարություններ են, և ես հասկանում եմ, թե ինչու են նրանք այդպիսի հայտարարություններ անում։ Բալասանյանի կողմնակիցները փորձում են ցույց տալ, թե իրենք բավականին ուժեղ են և պայքարում են նախագահի աթոռի համար արդեն բավական բարձր սանդղակ դնելով։ Այդ ամենին պետք է վերաբերվել շատ հանգիստ, նորմալ. սա քաղաքական պայքար է, ու կիրառվում են տարբեր տեխնոլոգիաներ։ Այդ տեխնոլոգիաների մեջ են մտնում նաև ինքնագովազդն ու ինքնագովեստը»։

Համբարյանը հուսով է, որ Արցախում տեղի ունենալիք ընտրությունները կլինեն ազատ, թափանցիկ, ու արցախցիների կողմից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կընտրվի նախագահ. «Անկախ նրանից, թե ով կընտրվի՝ կարևոր է նրա լեգիտիմությունը։ Դա շատ մեծ ձեռքբերում կլինի Արցախի իշխանությունների համար»։

Քաղաքագետն այդուհանդերձ ընդգծում է՝ ամեն թեկնածու իր քաղաքական գիծն ունի, Բալասանյանը նախընտրել է ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք որդեգրելը. «Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը կարծես թե խաղում են Փաշինյանի դաշտում։ Այնպես որ, Արցախում կայանալիք ընտրությունների վրա մեր քաղաքական իրավիճակն ազդում է, որքան էլ Արցախը լինի անկախ պետություն՝ նրա կապվածությունը Հայաստանի տնտեսական ու քաղաքական իրավիճակի հետ ցայտուն երևում է։ Ով ինչ հայտարարում է՝ իր անձնական գործն է, մեխանիկորեն արցախցին պետք է ընտրի՝ Բալասանյանի՞ գիծն է ընտրում, թե՞ պարոն Մայիլյանի ու Արայիկ Հարությունյանի, ովքեր ՀՀ իշխանությունների նկատմամբ ավելի լոյալ դիրքորոշում ունեն»։

Համբարյանի կարծիքով՝ կարող են լինել որոշակի վտանգներ, եթե Հայաստանի ու Արցախի իշխանությունները տարբեր դիրքորոշումներ ունենան հատկապես Արցախյան հիմնահարցում. «Եվ ես կարծում եմ, որ ՀՀ իշխանություններն էլ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հարգեն Արցախի հասարակության ընտրությունը։ Այստեղ նաև մեր իշխանությունները պետք է իրենց մեջ սխալներ փնտրեն, եթե հանկարծ այնպես ստացվի, որ ընտրվի իր դիրքորոշումներին հակադիր կարծիք ունեցող գործիչ։ Ամեն ինչում զինվորականներին մեղադրել պետք չէ, պետք է նաև հաշվի առնել մեր իշխանությունների որոշ դեպքերում կարճատես ու ոչ պրոֆեսիոնալ գործունեությունն ու հայտարարությունները»։

Քաղաքագետը կարևոր է համարում, որ Արցախի ու Հայաստանի քաղաքական ուժերի մեջ գերակշռող կլինի պետական մտածելակերպը. «Ամեն դեպքում՝ ով էլ հաղթանակ տանի, ով պարտվի՝ պետք է հասկանան, որ իրենց անձնական դուքյանը չէ։ Եթե կարող են՝ պետք է համագործակցեն իրար հետ, եթե ոչ, ու իրենց գործունեությունը վտանգ է ներկայացնում մեր անվտանգությանը՝ պետք է հեռանան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում