Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

«Ա1+»-ը պահանջում է վերականգնել իր բարի համբավը․ նրան ժամանակին «թույլիկ» էին անվանել

Ռոբերտ Քոչարյանի գործած բազմաթիվ մեղսագործություններից մեկն էլ ազատ խոսքի նկատմամբ նրա ծայրահեղ անհանդուրժողականությունն էր, որն առավել ցայտուն դրսևորվեց 2002թ․ ապրիլի 2-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեռամբ  իշխանությունների կողմից  չվերահսկվող  «Ա1+» հեռուստաընկերությունն եթերազրկելով։ «Ա1+»-ի հետագա տարիների պայքարը, դատական հայցերը՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այդպես էլ չտվեցին բաղձալի արդյունքը։

Օրերս լրահոսից տեղեկացանք, որ «Ա1+»-ը քննարկում է դատական հայց ներկայացնել ՀՀ կառավարության դեմ՝ կորցրած իրավունքները վերականգնելու համար։ Ըստ այդմ էլ՝ պետք է պատասխանատու լինի ոչ միայն կառավարությունը, այլև՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը բազմաթիվ անգամներ որոշել է կապուղի չտրամադրել հեռուստաընկերությանը։ «Ա1+»-ը չի բացառել, որ պատասխանատու պետք է լինեն նաև այն ընկերությունները, որոնք «Ա1+»-ի հետ մրցակցության ընթացքում և ապօրինի որոշումների արդյունքում կապուղի են ստացել։

<Ա1+> հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի հետ զրույցում նկատեցինք, որ նախկինում բազմաթիվ լրագրողների, իրավապաշտպանների, հանրության ակտիվ հատվածի կողմից արգահատանքի արժանացած ՀՌԱՀ-ի նախագահն ու անդամները, որոնց ձեռքով եթերազրկվեց «Ա1+»-ը, փոխվել են։

«ՀՌԱՀ-ը մնացել է որպես իրավահաջորդ, կոնկրետ անձերի խնդիրը չէ, այլ հանձնաժողովի և նրա նախկին ղեկավար Գրիգոր Ամալյանի խնդիրն է։ Հանձնաժողովի անդամները, ճիշտ է, փոխվել են, բայց, որպես իրավահաջորդ, պատասխանատու են այդ ամեն ինչի համար։ Կառավարությունն էլ է փոխվել, բայց նրանք պատասխանատու են անօրինականությունների և դրանք շտկելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մեսրոպ Մովսեսյանը։

Հարցին, թե ակնկալում են դրամակա՞ն փոխհատուցում, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Այստեղ խնդիրը հիմնականում դրամական խնդիրը չէ։ Հարցը վերաբերում է «Ա1+»-ի բարի համբավին։ Չէ՞ որ այն ժամանակ ՀՌԱՀ-ը <Ա1+>-ին հայտարարել էր որպես «թույլիկ», և մեր խնդիրը այդ համբավը վերականգնելն է։ Եվ վերականգնվելուց հետո մրցույթին մասնակցելու համար պետք են լինելու գումարներ և տարիների ընթացքում կրած վնասների փոխհատուցում»։

Հետաքրքրվեցինք, թե կառավարությունից արձագանքե՞լ են «Ա1+»-ի այդ նախաձեռնությանը։

«Դեռ ոչ, դեռ ոչ։  Ինձ թվում է, որ արձագանքը կլինի միայն դատական հայցը ներկայացնելուց հետո։ Երևի մյուս շաբաթ ներկայացնենք>,- ասաց Մեսրոպ Մովսեսյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում