Հյուսիսային Կորեան Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին «իմբեցիլ» և «քաղաքական թզուկ» է անվանել և սպառնացել «իրական բալիստիկ հրթիռով»՝ հաղորդում է BBC News-ը:
Ավելի վաղ Աբեն քննադատել է Հյուսիսային Կորեային «բալիստիկ հրթիռների արձակումների» համար:
Ընդ որում, Հյուսիսային Կորեան պնդում է, որ փորձարկել է համազարկային կրակի «գերմեծ» ռեակտիվ համակարգ:
Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները շաբաթ օրը հայտարարել են, որ Ճապոնիան «կարող է տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում իրական բալիստիկ հրթիռը»:
Հյուսիսային Կորեայում արգելված են բալիստիկ հրթիռների արձակումը ՄԱԿ-ի մի շարք բանաձևերով: