Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Նոր զարգացումներ թոշակառու բժշկուհու և երիտասարդ տաքսիստի դաժան սպանության համար մեղադրվող վրացի ամուսինների գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների գործով դատական քննությունը:

1976 թվականին ծնված Դիմիտրի Անդրեևն ու 1984 թվականին ծնված Սոփիո Անդրեևան ամուսիններ են, իսկ1983 թվականին ծնված Շոթա Մաղլակելիձեն նրանց ընկերն է:

Ըստ մեղադրանքի՝ ամուսիններ Դիմիտրին ու Սոփիոն խմբի  կազմում շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված երկու սպանություն են կատարել Հայաստանում: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի մուտք են գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ, առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

Նրանց մեղադրանք է առաջադրված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված երկու սպանության և ՀՀ պետական սահմանն առանց պատշաճ թույլտվության հատելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով՝  2 դրվագ, և 329 հոդվածի 2-րդ մասով:

Շոթա Մաղլակելիձեն մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության նախապես չխոստացված պարտակում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով:

Անդրեև ամուսիններին մեղսագրված են Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի և Երևանում 71-ամյա կնոջ սպանությունները:

2018թ. մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ- 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել էր 26-ամյա Ժորա Մ.-ի դին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Ժորա Մ.-ն Գյումրի քաղաքի բնակիչ էր, աշխատում էր որպես մենեջեր, իսկ ազատ ժամանակ, ինչպես և դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով տաքսու ծառայություններ էր մատուցում:

Դեպքի օրը նրա մեքենան նստել են ազգությամբ վրացի ամուսիններն ու վերջիններիս ընկերը, պատվիրել են մեկնել Սևան:

Ըստ մեղադրանքի՝  ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել միմյանց հետ, ինչի պատճառով երիտասարդ վարորդը նրանց դիտողություն է արել:

Առաջադրված մեղադրանքի համաձայն ՝ Անդրեև ամուսինները  շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված, ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ  քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել երիտասարդ վարորդի մարմնի տարբեր մասերին: Ամուսինը նստել է գետնին ընկած երիտասարդի ոտքերին, իսկ կինը կքանստել է նրա գլխի հետնամասում,երկուսով  քարերով հարվածներ են հասցրել երիտասարդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Սպանությանն ականատես է եղել, բայց ըստ մեղադրանքի, չի մասնակցել, այլ պարտակել է ամուսինների ընկեր Շոթան:

Սպանությունից հետո Անդրեև ամուսինները, ըստ մեղադրանքի,  վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել են ադամանդե քարով ոսկյա մատանին, ապա երեքով՝ իրենց ընկերոջ հետ միասին վերադարձել են Երևան:

Սպանության հետքերը թաքցնելու նպատակով ամուսինները լվացել են իրենց հագին եղած արյունոտ հագուստները, իսկ հաջորդ օրը Երևանի առևտրի կենտրոններից մեկում վաճառել են երիտասարդից հափշտակած ոսկյա մատանին:

Տուժող Ժորա Մ.-ն նոր էր ամուսնացել, սպասում էր առաջնեկի ծնունդին…

Այս սպանության նախաքննության ընթացքում բացահայտվել է դրանից ամիսներ առաջ վրացի ամուսինների կողմից Երևանում կատարված ևս մեկ սպանություն:

2018 թվականի հունվարի 15-ի կեսգիշերին իր բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, 1947թ. ծնված Անահիտ Ա.-ի դին:

Գործի քննությամբ պարզվել է, որ կինը դարձել է սպանության զոհ:

Իսկ կնոջ շահադիտական դրդումներով սպանությունը մեղսագրվել է վրացի ամուսիններին:

Ըստ մեղադրանքի՝ նրանք իրենց ծանոթների միջոցով Երևանում ծանոթացել էին Անահիտ Ա.-ի հետ: Վերջինս, լինելով մասնագիտությամբ բժշկուհի, թոշակի անցնելուց հետո զբաղվել է ոչ ավանդական բժշկությամբ: Ամուսինները դիմել են նրան՝ իբր առողջական խնդիրներ ունենալով: Նրանք մտերմացել են միայնակ ապրող Անահիտի հետ և տեղեկանալով, որ կինը խնայած գումար, ոսկյա և արծաթյա զարդեր ունի՝ ծրագրել են հափշտակել դրանք:

Այդ նպատակով 2018 թվականի հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նրանք հյուրընկալվել են Անահիտի տանը, միասին ընթրել են, օգտագործել ոգելից խմիչք, ապա Դիմիտրի Անդրեևը, ըստ մեղադրանքի, տանտիրուհուն կյանքից զրկելու նպատակով  թիկունքի կողմից մոտեցել է նրան, գրկել, մի ձեռքով բռնել է բերանը, որպեսզի կինը չկարողանա օգնություն կանչել, իսկ մյուս ձեռքով սկսել է խեղդել նրան: Տուժողի դիմադրությունը հաղթահարելու համար Դիմիտրին կնոջը հրահանգել է բռնել տուժողի ոտքերը, իսկ ինքը շարունակել է խեղդել նրան:

Տպավորություն ստեղծելու համար՝իբր կինն անկողնում պառկած հանկարծամահ է եղել, Անդրեև ամուսինները հանել են նրա հագուստը, պառկեցրել են անկողնում, հագուստը խնամքով դասավորել են՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Ըստ մեղադրանքի՝ տուժող կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուրը՝ 1 միլիոն 891 հազար ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, նաև՝ այլ իրեր:

Երեք ամբաստանյալներից երկուսը՝ սպանությունների համար մեղադրվող Դիմիտրի և Սոփիո Անդրեևները կալանքի տակ են, իսկ առանձնապես ծանր հանցագործության պարտակման համար մեղադրվող Շոթայի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:

Անդրեև ամուսիններն ունեն բարձրագույն կրթություն:

Դիմիտրին դատական նիստին ներկայացել էր հենակով: Անդրեև ամուսինները երեխաներ չունեն: Շոթան հայտնել է, թե  ամուսնալուծված է, ունի երեք անչափահաս երեխա՝ 16, 14 և 9 տարեկան:

Դատարանը սահմանել է ապացույցների հետազոտման կարգ ու սկսել է տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը:

Դատական այս նիստը պետք է սկսվեր տուժող Անահիտ Ա.-ի իրավահաջորդի՝ նրա դստեր հարցաքննության շարունակությամբ: Բայց նիստի սկզբում Դիմիտրի Անդրեևը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նշեց, թե նախորդ նիստում, իր կարծիքով, խախտվել են իր ու կնոջ իրավունքները:

Դա առաջին հերթին ամբաստանյալը կապեց նախորդ նիստում տուժող Անահիտ Ա.-ի իրավահաջորդի կողմից ներկայացված քաղհայցի պահանջի՝ 3 միլիոն 400 հազար դրամ գումարի վերաբերյալ իրենց հարց ուղղելու հետ: Նշեց, թե նախագահողը իրենց այդ գումարի վերաբերյալ հարց չպիտի տար, ինքը մասնագիտությամբ իրավաբան է, ամեն ինչ հասկանում է:

Սակայն ամբաստանյալի «մեկնաբանությունները» ՀՀ օրենսդրությունից հեռու էին, նախագահողը, նկատի ունենալով, որ ամբաստանյալի աթոռին օտարերկրյա քաղաքացիներ են, որոշ պարզաբանումներ կատարեց և խորհուրդ տվեց, որ ամբաստանյալն իրավական խորհրդատվություն խնդրի իր շահերի պաշտպանից՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Է. Աղաջանյանից:

Նախորդ նիստում ամբաստանյալ Դիմիտրի Անդրեևը պահանջել էր, որ դատաքննությունը սկսվի իր հարցաքննությունից: Դատարանը լսել էր կողմերի կարծիքները: Մեղադրող դատախազ Տ. Ենոքյանը ապացույցների հետազոտման այլ կարգ էր առաջարկել, մասնավորապես՝ առաջարկել էր սկզբում հարցաքննել տուժողների իրավահաջորդներին:

Դատարանը որոշել էր դատաքննությունը սկսել տուժողների իրավահաջորդների հարցաքննությունից: Ամբաստանյալ Դիմիտրի Անդրեևը դրանից զայրացել էր: Նա նշեց, թե դատախազը նախորդ նիստում իր՝ սկզբում ցուցմունք տալու միջնորդության դեմ առարկելով՝ ասել է, թե ինքն ուզում է «կրկես սարքել» ու տպավորություն թողնել դատավարության մասնակիցների վրա: Ամբաստանյալը նշեց՝ դատախազը ի՞նչ գիտեր, թե ինքն ինչ ցուցմունք է տալու: Ըստ ամբաստանյալի՝ քննվում է «մարդասպանության գործ ու ոչ մի կրկեսի մասին խոսք լինել չի կարող»:

Ամբաստանյալը նշեց՝ դատախազը «ոչ լուրջ» հայտարարություն է արել, իսկ դատարանն իրեն զրկել է առաջինը ցուցմունք տալու հնարավորությունից: Դրանով խախտվել են իր ու իր կնոջ իրավունքները: Ինչո՞ւ են կարծում, թե ինքը ուզում է դատարանում «կոնցերտ սարքել» ու հոգեբանորեն ազդել մարդկանց վրա:

Ամբաստանյալ Դիմիտրի Անդրեևը նշեց նաև, թե տուժողի իրավահաջորդը շատ մեծ գումար է պահանջել իր քաղհայցով, այդ գումարն ընդունել-չընդունելու վերաբերյալ ինքը կխոսի իր ցուցմունքում:

Քանի որ ամբաստանյալը խոսելու ընթացքում ակտիվորեն օգտվում էր ժեստերից, նախագահողը նրան դիտողություն արեց, իսկ ամբաստանյալը ժեստերով խոսելը բացատրեց «էմոցիոնալ» լինելով. «Մենք՝ վրացիներս, էմոցիոնալ ենք…»:

Նախագահողը պարզաբանեց, որ օրենքի պահանջն է՝ դատաքննությունը սկսելուց առաջ դատարանը պարտավոր էր ճշտել ամբաստանյալների դիրքորոշումը՝ ներկայացված քաղհայցի պահանջն ընդունո՞ւմ, թե՞ չեն ընդունում:

Ամբաստանյալ Դիմիտրի Անդրեևը հանդես եկավ միջնորդությամբ. «Տեսանյութ եմ ուզում ցուցադրել, որտեղ բոլոր հարցերի պատասխանը կա՝ սահմանից սկսած… Ուզում եմ այդ տեսանյութը տեսնեն բոլորը…»: Ամբաստանյալը պնդեց, թե տեսանյութի ցուցադրությունից  անմիջապես հետո էլ ինքը պիտի ցուցմունք տա: Տեսանյութը պարունակող կրիչը չի կարող տրամադրել դատարանին, որովհետև այդ կրիչի վրա այլ ապացույցներ էլ կան: Բայց տեսանյութը դիտելուց հետո, ըստ ամբաստանյալի, ամեն բան պարզ կլինի… Իսկ եթե իր միջնորդությունը չընդունվի՝ «բլոկ արվի դատախազության կողմից», ըստ ամբաստանյալի՝ դա կնշանակի, որ «դատախազությունը կոռումպացված ու կրիմինալ է»:

Նախագահողը պարզաբանեց, որ դատարանին  ոչ ոք չի կարող «բլոկ անել», դատարանը լսում է կողմերի դիրքորոշումները, ապա կայացնում է որոշում՝ արդար դատաքննության շահերից, բոլոր կողմերի շահերից բխող:

Նախագահողը պարզաբանեց նաև, որ նախ պետք է ավարտվի տուժողի իրավահաջորդի հարցաքննությունը: Այնուհետև ամբաստանյալը կարող է փաստարկել իր նշած տեսանյութի հետազոտման առաջնահերթությունը, և դատարանը կքննարկի այն: Դատարանը պետք է հետազոտի գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները, ապա կանցնի ամբաստանյալի հարցաքննությանը:

Ամբաստանյալ Դիմիտրի Անդրեևն իր զայրույթն արտահայտեց նախաքննական մարմնի կողմից երրորդ ամբաստանյալին՝ Շոթա Մաղլակելիձեին միայն հանցագործության պարտակման համար մեղադրանք առաջադրելու համար. «Սպանության հոդվածը հանել են, թողել են սպանությանը ներկա գտնվելը»: Դիմիտրի Անդրեևի հասկացածով՝ Շոթային մեղադրյալից դարձրել էին «վկա», նա կարո՞ղ է նախաքննության ժամանակ տված ցուցմունքը կրկնել, ո՞վ կարող է հաստատել, թե հենց Շոթան է գրել նախաքննական  ցուցմունքը: Անդրեևը պնդեց. «Ոչ մի հիմք չկար՝ Շոթայի վրայից սպանության մեղադրանքը հանելու համար… Շոթան մարդասպան է…»:

Նախագահողը զգուշացրեց, որ դատարանը գործը քննում է ներկայացված մեղադրանքի սահմաններում, Շոթա Մաղլակելիձեն նստած է ամբաստանյալի աթոռին, նա վկա չէ, բայց նրան կոնկրետ մեղադրանք է առաջադրված, դատարանն իրավունք չունի մեղադրանքը փոփոխել՝ խստացման առումով…

Տուժող Անահիտ Ա.-ի իրավահաջորդի՝ նրա դստեր հարցաքննության ժամանակ Դիմիտրի Անդրեևը մի շարք հարցեր հնչեցրեց Անահիտ Ա.-ի ունեցած գումարների և ոսկե, արծաթե զարդերի վերաբերյալ: Մասնավորապես՝ գիտե՞ր տուժողի իրավահաջորդը, որ մայրը խնայած գումար ուներ և այն կարող էր ուղարկել որդուն, որը Մոսկվայում պարտքերի պատճառով խնդիրների մեջ էր: Ամբաստանյալը հետաքրքրվեց՝ ի՞նչ հարաբերությունների մեջ էին տուժողն ու դուստրը, այնքա՞ն մտերիմ էին, որ մայրը դստերն ասեր որդուն գումար ուղարկելու մասին: Անդրեևի շահերի պաշտպան, փաստաբան Է. Աղաջանյանն էլ հարցրեց՝ կիմանա՞ր դուստրը, եթե մայրն իր ոսկե զարդերը վաճառած կամ այլ եղանակով օտարած լիներ, որպեսզի որդուն գումար ուղարկեր: Նաև հարցեր հնչեցին՝ տուժողի իրավահաջորդը ի՞նչ եղանակով էր հաշվել մոր տնից բացակայող զարդերի արժեքները, մասնավորապես՝ որտեղի՞ց է հայտնի, որ տուժողի միայն մեկ ադամանդե քարով մատանու արժեքը եղել է 1 միլիոն դրամ, գնապիտակ գոյություն ունի՞…

Ամբաստանյալ Անդրեևը հարցրեց՝ եթե ձեր մայրը մեկ միլիոն դրամանոց մատանի ուներ, իսկ ձեր եղբայրը Մոսկվայում 3 հազար դոլար պարտքի պատճառով խնդիրների մեջ էր, ի՞նչն էր խանգարում, որ ձեր մայրիկը նյութապես օգներ որդուն…

Դատական այս նիստում տուժողի իրավահաջորդին ուղղված հարցերը վերաբերում էին տուժողի տանից հափշտակված զարդերի արժեքին, քաշին, տեսականուն…

Տուժողի իրավահաջորդի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում՝ 2020 թվականի հունվարի 24-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում