Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Վերնատան» հավաքն ուներ բողոքական երանգ, ավելի շատ հակընդդեմ է, քան հանուն ինչ-որ գաղափարների

Վազգեն Մանուկյանի գլխավորած «Վերնատուն» ակումբի համաժողովի, նրա գործունեության մասին ցայսօր հնչել են տարբեր գնահատականներ, հիշեցումներ, կանխատեսումներ։
Քանի որ «Վերնատուն» ակումբի համաժողովին մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ՝ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, կուսակցության ներկա փոխնախագահ Նարինե Դիլբարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հրավեր ստացե՞լ էր «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչությունը՝ մասնակցելու ակումբի հավաքին, հնարավո՞ր է, որ առաջիկայում համագործակցեն այդ ակումբի հետ։

– Նախ արձանագրեմ, որ «Ժառանգությունը» հավաքին մասնակցելու հրավեր չէր ստացել։ Ինչ վերաբերում է հրավեր ստանալուն, ապա մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, կուսակցության ներկա կամ նախկին անդամ կարող է և իրավունք ունի նախաձեռնել ցանկացած հավաք։ Մենք չենք մասնակցի, քանի որ հավաքը ստացավ ավելի շատ բողոքական երանգ, այն հակընդդեմ էր, քան հանուն ինչ-որ գաղափարների։ Ես, իհարկե, ուզում եմ նշել, որ մամուլում շատ վիրավորական արտահայտություններ հնչեցին համաժողովը նախաձեռնած և՛ Վազգեն Մանուկյանի, և՛ համաժողովի մասին։ Ես ուզում եմ շեշտել, որ Վազգեն Մանուկյանը Հայաստանի անկախության և ազգային վերելքի շրջանում մեծ դերակատարում ունեցած քաղաքական գործիչ է։ Խնդիրն այն է, որ այս շրջանում այդպիսի հավաք նախաձեռնելը, որը նման էր ավելի շատ բողոքող և դժգոհող մարդկանց հարթակի, կարող է չունենալ մեծ արդյունավետություն։ Այն գուցե կարող է արդյունավետ լինել այն առումով, որ կուտակված բացասական և դժգոհ էներգիան պարպվելով՝ կարող է փոխակերպվել պետությանը շատ անհրաժեշտ գաղափարների, մարտավարական և ռազմավարական ծրագրերի։

– «Վերնատունը» հայտարարություն տարածեց, որի վերջին կետով պահանջում էին փոխել 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը։ Դա ուղղակի միջամտությո՞ւն չէր իրավապահ համակարգի գործունեությանը։

– Ուզում եմ արձանագրել, որ իրենք հասարակական միավոր են, «Վերնատունը» դիտարկվում է որպես հանրային հարթակ, հետևաբար՝ իրենք կարող են նման կոչ անել, դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Այլ խնդիր է, որ իրավապահ մարմիններն ունեն իրենց պատկերացումները և իրենց ընթացակարգը։ Այսինքն՝ եկեք ընդունենք, որ դա նրանց իրավունքն է։ Ժողովրդավարական երկրներում կարելի է ունենալ ցանկացած կողմնորոշում, եթե դա, իհարկե, լինում է օրինականության և տրամաբանության սահմաններում։

– Հնարավո՞ր է, որ հետագայում «Ժառանգությունը» համագործակցի «Վերնատան» հետ։

– Մենք կարծում ենք, որ այս պահին «Վերնատան» ընտրած քաղաքական բառապաշարը, քաղաքական սլաքներն ու նետերն այն ուղղությամբ էին, որ ուղղությամբ, որ «Ժառանգությունը» չի գնա։ Իր ողջ գործունեության ընթացքում «Ժառանգությունը» դատապարտել է այդ ամենը և դրա մեղավորներին։ «Ժառանգությունը» կարծում է, որ հիմա պետք է օրենքների սահմաններում արձանագրել, որ հեղափոխությունից այսքան ժամանակ է անցել, սակայն կեղծված ընտրությունների քաղաքական գնահատականը դեռ չի տրվել։ Իսկ դա ամենակարևորն է։ Եվ եթե մի հարթակում հավաքվում են այդքան տարբեր քաղաքական անցյալ և մարտավարություն ունեցող անձինք, ապա նրանց ճանապարհը, մեր համոզմամբ, բարձր ՕԳԳ չի տա։

– Բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ էլ ասաց, որ 1996 թվականից սկսած՝ ընտրությունները կեղծվել են, ինչն էլ չարիք է եղել մեր պետության համար։ Ամիսներ առաջ էլ 1996թ․ ՀՀ նախագահի ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանից էր ներողություն խնդրել։

– Դա ողջունելի է։ Ես կարծում եմ, որ ոչ միայն վարչապետ Փաշինյանը պետք է հայտարարի, այլև բոլոր ուժերը, որոնք ժամանակին արձագանքել են այդ ընտրախախտումներին, պետք է հավաքվեն և գնահատական տան։ Գնահատականը դա դատաստան չէ, դա կլինի պարզապես անցյալում տեղի ունեցածի բացառումը։

– Սակայն հենց վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո տերպետրոսյանական ճամբարից հերթական անգամ սկսվեց քարկոծումների, հարձակումների շքերթը։

– Պետք է արձանագրենք, որ հայ քաղաքական միտքը վերջին շրջանում անընդհատ գլորվում է միմյանց անվանարկելու, անձնապես թիրախավորելու մարտավարության անդունդը, ինչը բացարձակ անհեռանկարային է։

– Նիկոլ Փաշինյանն այդ կերպ չի՞ փորձում տարանջատվել ՀՀ երեք նախագահներից։

– Դա շատ ճիշտ է։ «Ժառանգության» օրակարգում միշտ էլ նշվել է ՀՀ երեք նախագահներից տարանջատվելու հրամայականը։ Եթե քաղաքական ուժերը չեն տարանջատվում անցյալից, ապա այդ անցյալը կրկնվելու, հետապնդելու մեծ ներուժ ունի։ Ուստի մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ սկսվել է այդ գործընթացը, և որքան արագ կարողանանք ավարտին հասցնել, ապա այնքան մեր հասարակությունը կառողջանա, և հանրային հարթակներում կհնչեն ոչ միայն դժգոհություններ ներկայից, այլ կառաջարկվեն ծրագրեր եղած թերություններն ուղղելու և առաջ գնալու համար։ «Վերնատուն» ակումբում հնչեցին նաև ճշմարիտ արձանագրումներ, հետաքրքիր առաջարկներ, բայց բառապաշարն ու տոնայնությունն ուղղված են դեպի անցյալ։ Իսկ քաղաքական հարթակներում պետք է դեպի առաջ նայել, ոչ թե դեպի անցյալ։ Անցյալը ծանր քարի պես հետապնդում է մարդկանց, և եթե քո քարերը շատ մեծ ու ծանր են, ապա դու պետք է շատ զուսպ լինես գնահատականներում կամ այդ գնահատականները տալուց առաջ ձերբազատվես անցյալից։ Մենք, ցավոք, տեսնում ենք, որ այն կուսակցությունները, որոնք անցյալում մեղավոր են եղել անձնիշխան և հակաժողովրդավարական համակարգ ստեղծելու համար, շատ մասնակի են զղջում։ Պետք է իրենց քաղաքական անցյալին տալ գնահատական, որից հետո իրենք կունենան իրավունք՝ հանգիստ քննադատելու և չարժանանալու այն ամբաստանությանը, թե ինչու իրենք իրենց իշխանության տարիներին այդպես չեն վարվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում