Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Թեժ ընտրարշավ պատրիարքի ընտրություններից առաջ․ համայնքը հարկադրված է չարյաց փոքրագույնին ընտրելու

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Ընթանում է թեժ ընտրարշավ։ Այս ընթացքում առաջադրված երկու թեկնածուները՝ Սահակ Մաշալյանը և Արամ Աթեշյանը ամեն օր ժողով են գումարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Նա նշեց, որ հայց են ներկայացրել դատարան Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ՝ ընտրությունը խափանելու համար, բայց դեռ որևէ պատասխան չկա։ Նախարարությունը պատրարքի ընտրությունների անցկացման կանոնագիր էր ներկայացրել, ըստ որի՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն եպիսկոպոսները, որոնք ներկայացնում են Ստամբուլի միաբանությունը։

«Եթե առաջիկա շաբաթվա ընթացքում որևէ պատասխան չգա դատարանից, ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի 8-ին։ Բայց, ըստ երևույթին, համայնքը որևէ մեկին չպետք է զորակցի, իհարկե, կան խմբակներ, որոնք աջակցում են այդ երկուսին էլ, տեսնենք որ մեկը կհաղթի»,-ասաց Էստուկյանը։ Ընդհանուր առմամբ, որևէ ակնկալիք չկա պատրիարքի ընտրություններից, Էստուկյանի խոսքով՝ համայնքը հարկադրվալ է չարյաց փոքրագույնին ընտրելու։

Կարևորագույն խնդիր է մնում այն, որ համայնքն արդեն տասնմեկ տարի գլուխ չունենալու հետևանքով պառակտված է, և հիմա հարց է՝ արդյոք ընտրությունների արդյունքում այդ պառակտումը կվերանա՞, ավելի համերաշխություն կհաստատվի՞։ «Որոշ ծառայությունների հետ կապված որոշակի դյուրություն կմտնի, օրինակ, թաղման արարողակարգը կազմակերպելը խնդրո առարկա է, բավականին մեծ գումար ենք վճարում եկեղեցուն, հիմա խոստումներ են տալիս, որ այդ հարցը կլուծվի, բայց սրանք սնամեջ խոստումներ են և որևէ ակնկալիք չունենք այս ընտրություններից։ Որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը ընտրված պատրիարք է լինելու»,հավելեց նա։

Էստուկյանը նշեց,  որ տարակուսելի է, որ մինչև այս պահը ստեղծված իրավիճակի շուրջ որևէ արձագանք չկա Մայր Աթոռից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում