Երեկ Դոնեցկի «Մետալուրգ»-ը ներկայացրեց ակումբի նորեկներին, որոնց թվում էին նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելլին: Բացի հայաստանցի ֆուտբոլիստներից, ներկայացվեցին նաև Ռուստամ Խուջամովը և Միրոսլավ Սլավովը, ովքեր հենց այդ պահին պայմանագիր կնքեցին «Մետալուրգ»-ի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ բոլոր նորեկների կենսագրությանը:
Ուկրաինական ակումբի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը ներկայացրեց բոլոր 4 ֆուտբոլիստներին և յուրաքանչյուրին իր համարի մարզաշապիկը հանձնեց:







































