Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայլիյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ուրախ է, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամ Լուիս Լակալե Պոուն.
«Շատ ուրախ եմ, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամ Լուիս Լակալե Պոուն, ում հետ մի քանի ամիս առաջ խոսել ենք Արցախի և Ուրուգվայի միջև համագործակցության հեռանկարների մասին»:
https://www.facebook.com/MasisMayilian/posts/2655301611205690