Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Վահե Գրիգորյանը ոչնչացրեց գործող ՍԴ-ն ու՝ ոչ միայն

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը երեկ «Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման արգելքը. ՍԴ կառուցած ընտրակեղծարարության ջերմոցը» վերտառությամբ հրապարակում է արել, որում, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում 2003 թվականից մինչ 2016 թվականը ընտրողների ցուցակների հրապարակման արգելքի խնդրին։ Այդ հանգամանքն, ըստ ՍԴ դատավորի, «անվերահսկելիության դաշտ է բացել ընտրակեղծարարության համար»։

«Որպես Ցուցակների հրապարակայնության արգելքի հետևանք՝ միայն 2003-2016 թթ․ տեղի ունեցած բոլոր համապետական ընտրություններում և հանրաքվեներում գործնականում երաշխավորված էր ընտրակեղծարարության ամենավտանգավոր միջոցի՝ քվեարկությանը չմասնակցած ընտրողների քվեների հավելագրմամբ այդ քվեներն ընտրական համակարգը վերահսկող իշխանության կամ խմբի հայեցողությամբ օգտագործելու անսահմանափակ և անվերահսկելի հնարավորություն», – գրել է Գրիգորյանը։

ՍԴ դատավորը ծավալուն հրապարակման մեջ նաև նախագահական, խորհրդարանական ընտրությունների և հանրաքվեներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունն է ներկայացնում։ Գրիգորյանը նկատել է, որ 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո՝ 1998 թվականի նախագահական ընտրություններից սկսած ընտրողների մասնակցությունը կտրուկ աճել է, չնայած շարունակվող արտագաղթին։

Ամփոփելով Գրիգորյանը եզրակացրել է, որ ընտրողների ցուցակների հրապարակման արգելքով 2003 թվականից մինչև 2016 թվականը հնարավորություն է ստեղծվել ընտրակեղծարարության համար, ըստ էության, այդ ամենում առնչություն ունենալու համար մեղադրանք հնչեցնելով Սահմանադրական դատարանի հասցեին։

«Փաստորեն, ՍԴ ձեռամբ 2003թ.-ից մինչև 2016թ.-ի Ընտրական օրենսգրքում Ցուցակների հրապարակայնության մասին դրույթների ընդունումը` դրանց հրապարակայնության արգելքի արդյունքում, ամենաբարձր հավանականությամբ, Հայաստանի ընտրական համակարգում առնվազն հիշյալ ժամանակահատվածում գործած զանգվածային ընտրակեղծարարության նկարագրված հնարավոր սխեմայի իրավական հիմքերի գլխավոր ճարտարապետը հանդիսացել է ՍԴ-ն, որը ոչ միայն հիմնել, այլ նաև՝ մինչև 2016թ.-ը նվիրվածությամբ պաշտպանել է այս ընտրական քաղցկեղը Հայաստանի ընտրական համակարգում»։

Տվյալ դեպքում՝ Վահե Գրիգորյանի դիտարկումները միանգամայն օբյեկտիվ են, որովհետև Բարձր դատարանն առնվազն երկու տասնամյակ ունեցել է քրեաօլիգարխիայի պահապանի ամոթալի «առաքելություն»՝ թքած ունենալով սահմանադրականության, ընտրական իրավունքի, ժողովրդավարության, հասարակության կամարտահայտության վրա։ Վահե Գրիգորյանի հոդվածը անառարկելիորեն ապացուցում է, որ Սահմանադրական դատարանի գործող անդամների մեծամասնությունը մասնակից է եղել ՀՀ Սահմանադրությամբ ծանրագույն համարվող հանցանքի՝ իշխանության բռնազավթման գործընթացին:

Սակայն Գրիգորյանի հոդվածը միայն ՍԴ գործող կազմի մասին չէ․ դատավորների մեծամասնության քստմնելի վարքագծի մասին մեր հասարակությունը վաղուց է տեղեկացաված, ավելին՝ ժողովրդի ակտիվ մասն իր մաշկի վրա է զգացել Բարձր դատարանի հանցավոր գործունեության հետևանքները։ Վահե Գրիգորյանի հոդվածն, առաջին հերթին, այն մասին է, թե ինչպես է Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունը ոչ ադեկվատ լուծումներ է առաջարկում՝ ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Արդյո՞ք բարոյական է վաղ կենսաթոշակի գայթակղիչ առաջարկությունը ներկայացնել ՍԴ անդամների, որոնք գիտակցաբար մասնակից են եղել իշխանության բռնազավթման գործընթացին, ի՞նչ հետևանքներ է ունենալու այս «թավիշը» մեր պետության, հասարակության համար։

ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու համար Հայաստանի իշխանությունն ունի երկու ճանապարհ։ Խորհրդարանը պարտավոր էր իրավա-քաղաքական գնահատական տալ անցած երկու տասնամյակին, այդ թվում՝ ՍԴ-ին, և ճանապարհ բացել իշխանության ուզուրպացիայի հետևանքները գործնականում վերացնելու համար։ Մյուս տարբերակը սահմանադրական փոփոխություններն են, որոնք կարող են ճանապարհ բացել ՍԴ ձևավորման նոր ընթացակարգերի, Բարձր դատարանի ինքնուրույնությունն ու անկախությունը երաշխավորելու համար։ Եթե այս քայլերում իշխանությունը հապաղում է, ապա Վահե Գրիգորյանը ոչ միայն ոչնչացրել է գործող ՍԴ-ին, այլ նաև բացահայտել է այսօրվա իշխանության քաղաքական ամլությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում