ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրկվել է իր հեռախոսից և Twitter մուտք գործելու հնարավորությունից նոյեմբերի 28-ին, դեպի Աֆղանստան գաղտնի ուղևորության ընթացքում: Այս մասին հաղորդում է Politico պարբերականը:
Նշվում է, որ ազդանշաններ արձակող սարքավորումները առգրավվել են բոլորի մոտից, ովքեր ինքնաթիռով Աֆղանստան են թռչել, այդ թվում՝ Թրամփի: Դա արվել է այն պատճառով, որպեսզի «Twitter-ի վրա խանգարված նախագահը» ոչինչ չհրապարակեր և, համապատասխանաբար, որպեսզի օգտատերերը, որոնք հետևում են նրա էջին, ոչինչ չկասկածեին Աֆղանստան կատարած ուղևորության մասին: