Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սկանդալը կդառնա՞ քաղաքապետի վերջին կանգառը. Մարությանը դարձյալ արձակուրդ է մեկնել՝ դեպրեսիան հաղթահարելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքային իշխանությունում արշալույսները խաղաղ չեն: Տևական ժամանակ հատկապես ամռան տապին մայրաքաղաքը աղբի գարշահոտության մեջ պահելուց հետո հիմա էլ նոր՝ կամազների սկանդալն է պայթել քաղաքապետարանում: 10-օրյա արձակուրդից նոր վերադարձած քաղաքապետ Մարությանը դարձյալ 2-օրյա արձակուրդ է մեկնել, ըստ ամենայնի, դեպրեսիան հաղթահարելու նպատակով: Քաղաքական շրջանակներում այս օրերին բուռն քննարկվում է Մարությանի հետագա պաշտոնավարման հարցը:

Օր օրի ավելանում է դժգոհությունը քաղաքապետի գործունեությունից. նրա պաշտոնավարման ժամանակահատվածում մայրաքաղաքում որևէ դրական տեղաշարժ չի եղել: Եվ, ահա, դժգոհության ալիքը հասավ գագաթնակետին, երբ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը թաքցրել է կամազների նվիրատվությունները և այն գործարարների անունները, որոնք քաղաքին նվիրել են այդ աղբատարները՝ դրա դիմաց քաղաքային իշխանության խիստ որոշակի ծառայություններով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Մարությանից դժգոհ են նաև հենց իր թիմի անդամները: Խնդիրն այն է, որ քաղաքապետ ընտրվելուց հետո նա իշխանական թևի հետ նույնիսկ չի շփվում, նրանց հեռախոսազանգերին չի պատասխանում, լրիվ մեկուսացել է ու ոչ ոքի չի լսում:

Եվ սա էլ է նրա հրաժարականի պահանջի հիմքերից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասել է. «Վերջին 2-3 օրերի ընթացքում այնպիսի խայտառակ բացահայտումներ եղան, որոնք անմիջապես կարող էին կապվել կոռուպցիոն դրսևորումների հետ: Կարծում եմ, եթե պարոն Մարությանը ունենար սեփական ինքնասիրություն, ինքնաբավություն ու խղճի զգացում, միանշանակ պետք է արդեն ոչ թե արձակուրդ գնացած լիներ, ինչն ակնհայտ է, թե ինչի համար է գնացել, այլ պատռեր իր արձակուրդի դիմումը և հրաժարականի դիմում գրեր»:

Նրա կարծիքը, սակայն, չի կիսել ավագանու իշխող թևը ներկայացնող Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասել է, թե ընդդիմությունը ուռճացնում է իրավիճակը: «Ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ դժգոհությունները, ես կարծում եմ, որ բնական է, պետք է ժամանակ անցնի, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Հրաժարականի պահանջը ընդհանրապես տեղին չէ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում