Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Վիզաների ազատականացման պրոցեսը երկար չի տևի. ԵՄ-ի համար շատ կարևոր է Հայաստանի իշխանության արձագանքը

«Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման պրոցեսը երկար չի տևի։ Ես կարծում եմ, որ 3-4 ամիս անց արդեն կսկսվեն բանակցությունները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ օրերս Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ երբ լուծում ստանա Եվրամիությունում ապաստան հայցողների խնդիրը, Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման բանակցությունների մեկնարկի հարցը նույնպես դրական լուծում կստանա: «Չէի ասի, թե Եվրամիությունը ընդհանրապես պատրաստ չէ Հայաստանի հետ բանակցություններ սկսել վիզաների ազատականացման շուրջ: Նման բանակցություններ սկսելու համար հարկավոր է Եվրամիության անդամ պետությունների կոնսենսուսային որոշումը: Եվրամիության անդամ երկրները խնդիր ունեն Հայաստանի հետ: Փոխնախարարը շատ լավ գիտի, թե ինչի մասին է խոսքը, և այս հարցի հետ կապված հարկավոր է ստանալ Երևանի հավաստիացումը, որ հարցը կլուծվի: Սա Հայաստանի դեմ չէ, այլ օբյեկտիվ խնդիր է: Խնդիրը վերաբերում է Եվրամիության երկրներում թույլատրված ժամանակահատվածից երկար մնալուն: Հայաստանը միակ երկիրը չէ, որին առնչվում է այս խնդիրը: Օրինակ՝ կա մի երկիր, որի հետ մենք ունենք վիզաների ազատականացված համակարգ, որի հետ խնդիր ունենք, և այդ խնդիրները քննարկվեցին: Սա աշխատանք է, որը պահանջում է ոստիկանության ներգրավվածություն, տեղեկատվության փոխանակում, ոստիկանությունների համագործակցություն: Սա քաղաքական հարց չէ, այլ գործնական: Վստահ եմ, երբ պայմանները բավարարվեն, երբ մենք խնդիր չենք ունենա ապաստան հայցողների հետ, որոշումը դրական կլինի, և նախկինում այսպիսի օրինակներ ունենք»,- ասել է Լյուկ Դևինը։

Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ ԵՄ-ի համար շատ կարևոր է Հայաստանի իշխանությունների արձագանքը։ Ոչ թե կոնկրետ քայլերը, այլ քաղաքական արձագանքը։ «Ու քանի որ Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն ասել են, որ իրենք պատրաստ են սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը և քայլեր անել ռեադմիսիայի պայմանագիրն ավելի ակտիվ աշխատեցնելու ուղղությամբ, այլ կերպ ասած՝ Եվրոպայում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին ընդունեն հետ։ Իսկ Հայաստանը պատրաստ է դրան, միգրացիոն ծառայությունն էլ վերջին շրջանում լուրջ քայլեր է իրականացնում։ Ես կարծում եմ, որ շատ շուտով այդ խոչընդոտները կհարթվեն, և մոտ ժամանակներս՝ 3-4 ամսվա ընթացքում բանակցությունները կսկսվեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Մենք 3-4 ամսից իրավունք կստանանք անցնել բուն պրոցեսին։ Հենց մեզ տրվեց վիզաների ազատականացման երկխոսությունը, կգնանք դեպի ազատականացում։ Իսկ վիզաների ազատականացումը, կարծում եմ, կլինի մոտ 1-1.5 տարուց»,- ասաց Գրիգորյանը։

Նա ևս նշեց, որ այո, խոչընդոտներ կան, դրանք իսկապես պայմանավորված են Եվրոպայում անօրինական գտնվողների հետ, բայց Հայաստանն արդեն սկսել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, և եվրոպացիները, եվրոպացի պաշտոնյաները տեսնում են այդ քայլերը, և մոտ ապագայում նրանց դիրքորոշումը կփոխվի։ «Գիտեք, ապաստան խնդրող հայաստանցիների թիվն այդքան մեծ չէ։ Մոտավորապես 5000-8000-ի շրջանակներում է, որը մեծ թիվ չէ։ Բայց եվրոպացիներին պետք է, որ Հայաստանը ցույց տա, որ ինքը քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, որը հիմա արվում է։ Եվրոպացիները չեն սպասի վերջնական լուծման, իրենց վերջնական լուծում պետք էլ չէ։ Իրենց պետք է, որ Հայաստանը կամք դրսևորի այդ ուղղությամբ։ Իսկ կամք դրսևորվում է, քայլեր արվում են, որի մասին ինֆորմացիան պետք է նրանց հասցնել։ Իսկ հենց ինֆորմացիան հասավ նրանց, բոլոր մտավախությունները կցրվեն»,- ընդգծեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այս հարցում գլխավոր դիտողություններ ունեցողը Ֆրանսիան է, բայց Նիկոլ Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպման ժամանակ քննարկել է այդ հարցերը։

Մեր դիտարկմանը՝ Վրաստանի օրինակն արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, որ ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ ունենալու դեպքում Հայաստանից մեծ արտահոսք կլինի, Գրիգորյանը նկատեց, որ ինքը այդ մասով մտահոգություն չունի, բայց մտահոգություններ ունեն եվրոպացիները։ «Վրաստանում մենք տեսնում ենք, որ թիվն աճում է, արդեն 10-12 հազարի է հասնում, բայց ես չեմ կարծում, որ այդ թիվը մեծ է։ Բայց եվրոպացիները նկատում են, որ թիվն աճում է։ Ուղղակի այդտեղ էլ կարելի է լուծումներ գտնել։ Եթե մենք ազատ վիզային ռեժիմ ստանանք, չեմ կարծում, որ մեր մոտ էլ այդ թիվն աճի, բայց նույնիսկ եթե մարդկանց մի մասն էլ ուզենա վիզա ստանալ, ապա ազատ վիզա տալիս են այն մարդկանց, ովքեր բիոմետրիկ անձնագրեր ունեն, իսկ նրանց իդենտիֆիկացնելը շատ հեշտ է։ Հետևաբար, Հայաստանը պետք է պատրաստ լինի նրանց բոլորին հետ ընդունել։ Այդ պարագայում, հավատացեք, եվրոպացիների մտահոգություններն էլ կցրվեն, և ոչ մի խնդիր չի առաջանա»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրն արդեն վավերացրել է Եվրամիության անդամ 17 երկիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում