Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2020 թվականին 10 մլն ծառ տնկելու ծրագրի մասին: «Կանաչ Հայաստան» թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է միջազգային «Գայանե» Էկո-արթ նախաձեռնության նախագծի համահեղինակներ Գայանե Մանուկյանին և Գայանե Գևորգյանին:
Ինչպես նշեց Գայանե Մանուկյանը՝ գաղափարը տեղ հասցնելու համար իրենք նախապատրաստվում են նկարահանել մի շատ գեղեցիկ սոցիալական հոլովակ, այնուհետև՝ ֆլեշմոբ, որտեղ մարդիկ միմյանց ծառատունկի ծիլեր են փոխանցելու և հստակ հաղորդագրությամբ միմյանց մարտահրավեր են նետելու: Իսկ թե ինչու «Գայանե», մեր զրուցակիցը դա բացատրեց այդ անվան «երկիր, հող» թարգմանական նշանակությամբ:
Նրա խոսքով՝ առաջին այգին, որ պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, կրելու է «Մայրություն» անվանումը. «Առաջին ծառատունկը նախատեսված է գարնանը»:
Գայանե Գևորգյանն էլ հավելեց, որ այս ծրագիրը չի սահմանափակվում միայն ծառատունկով. «Ծրագիրը կօգնի, որ ապագա սերունդները սեր տածեն բնության հանդեպ, ապրեն առողջ ապրելակերպով»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: