Saturday, 20 04 2024
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Ցույց ենք տալու կոնկրետ անձանց շրջանակը, ովքեր Քոչարյանին ՀՀ նախագահ կարգելու հարցում իրավական աջակցություն են ցուցաբերել

2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն իր վրա է սևեռել ոչ միայն Հայաստանի հասարակության, իրավապաշտպանների ուշադրությունը, այլև արտերկրի մեր հայրենակիցների։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ընտրած մարտավարության, տարբեր միջնորդությունների միջոցով դատավարությունը ձգձգելու նրանց փորձերի, դատական հեռանկարի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է ամերիկահայ իրավաբան, Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպության նախագահ Կարո Կարապետյանի հետ։

– Պարոն Կարապետյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ հեռանկար է սպասվում Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, ԱՄՆ դատարաններն ինչպե՞ս կվարվեին, եթե մեղադրյալի փաստաբանները տարբեր միջնորդություններով փորձեին ձգձգել դատավարությունը։ Ոմանք դա մեկնաբանում են որպես մեղադրյալի կողմից  փրփուրներից կառչելու ապարդյուն փորձ։

– Այդ ամենը արդյունք չի տա։ ԱՄՆ-ում գոյություն չունի դատական համակարգ, գոյություն ունի դատական իշխանություն, և դատավորներն էլ իրական իշխանություն կրող անձինք են։ Դատական պրոցեսի ժամանակ երկու կողմերն էլ՝ թե՛ փաստաբանները, թե՛ դատախազները, ունեն բոլոր իրավունքները։ Սակայն ԱՄՆ-ում դատավորը, ինչպես Հայաստանում է, այդպիսի պասիվ կեցվածք չի դրսևորում։ Հնարավոր չէ, որ երկու կողմերը բանավիճեն, և դատավորը նստի ու լսի այդ ամենը կամ ձայնը բարձրացնելով՝ փորձի հանգստացնել։ Ընդամենը կկարգադրի դատական  ոստիկաններին, դատը կհայտարարի փակված, երկուսի նկատմամբ էլ կկիրառի սանկցիաներ։ Հիմա քանի որ մենք չունենք դատական իշխանություն, ես չեմ զլանա ասել, որ դատական իշխանության հոգեբանություն կրող դատավոր չունենք։ Դատավորն իրեն պասիվ է պահում, և դա հանգեցնում է նրան, որ պաշտպանական կողմը, օգտվելով այդ հանգամանքից, փորձում է ամեն ինչ։ Այդտեղ օրենքի բաց չկա, ուղղակի դատավորը պետք է օրենքի ուժը կիրառի։ Իսկ դատավորը չունի կա՛մ համապատասխան կամք, կա՛մ համապատասխան փորձ, կամ էլ չի պատկերացնում, թե դատարանն ինչ է։ Իներցիայով այնպես էր, որ երկար ժամանակ դատավորը դատախազի մոտ իրեն ընկճված էր պահում։ Հիմա Հայաստանում ազատություն է, և դրանից օգտվում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները։ Երբեմն այնպես է ստացվում, որ փաստաբանները զբաղվում են քաղաքական գործունեությամբ հենց դատարանի դահլիճում։ Նրանք հիմնական թեմայից շեղում են դատարանին, իրենք էլ են շեղվում։ Ես, օրինակ, հետևելով դատավարությանը՝ չեմ տեսնում այնտեղ իրավաբանական վեճ։ Դատախազությունն իրեն ավելի զուսպ է պահում։ Եթե չլինեն դատաիրավական ոլորտում բարեփոխումներ, ապա այդ դատավարությունները չի բացառվում, որ ձախողվեն։

– Դուք խոսեցիք սանկցիաներ կիրառելուց։ Հիշում եմ, թե ինչպես Մարտի 1-ի գործով դատավարությունների ժամանակ, հատկապես հանրահայտ «Յոթի գործով» դատավարության ժամանակ, երբ մեղադրվողները փորձում էին իրենց իրավունքները պաշտպանել դատարանում, դատավորներն անմիջապես կիրառում էին սանկցիաներ, դատական նիստերն էլ հետաձգում։

– Դրանք նպատակաուղղված, միակողմանի սանկցիաներ էին։ Օրինակ՝ եթե ես լինեի դատավորը, երկու վիճող կողմերի նկատմամբ էլ սանկցիաներ կկիրառեի։ Եթե ԱՄՆ-ում մեղադրվողը  հունից դուրս գա, շատ հնարավոր է՝ դատավորը թույլ տա, որ նա ճշմարտությունը բացահայտի։ Բայց այնպես չէ, որ բանը հասնի դրան։ Ես ԱՄՆ-ում շատ եմ մասնակցել դատական պրոցեսների և տեսել եմ, որ դատավորն ակտիվ է։ Դատավորը միաժամանակ և՛ պասիվ է, և՛ ակտիվ։ Պասիվ է այնքանով, որ ապահովում է կողմերի ազատությունները, ակտիվ է այնքանով, որ թույլ չի տալիս, որ որևէ մեկը գերազանցի լիազորությունները, շեղվի դատական վարույթից և դատն այլ ուղղությամբ տանի։ Եվ ընդհանրապես չեն կարող այդքան շատ քաղաքական հայտարարություններ հնչել դատարանում։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

– Իսկ, ըստ Ձեզ, նրանք կարողանո՞ւմ են հիմնավորել, որ քաղաքական հետապնդում է իրականացվում իրենց պաշտպանյալի նկատմամբ։

– Ես կրկնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ընտրել են սխալ մարտավարություն։ Իրենց միակ մարտավարությունն առաջին հերթին Քոչարյանի հետ աշխատելն է, բացատրելը, որ միակ ձևը դատավարությանը նպաստելն է։ Այսինքն՝ նա պետք է օգնի և՛ դատարանին, և՛ իրավապահ մարմիններին, և՛ փաստաբաններին, որ ամեն ինչ բացահայտվի՝ անկախ այն բանից, որ այդ ամենն իր դեմ է լինելու։ Եթե ոչ, ապա չպետք է խոչընդոտի դատաքննությանը։ Ակնհայտ է, որ հենց դատարանում էլ Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտում է դատաքննությանը։ Բնականաբար, դա ինքը չի անում, բայց այնտեղ դատավարություն չի ընթանում։ Երբ Քոչարյանի և Սարգսյանի իշխանությունն էր, ինչ-որ տեղ արդարացված էր դատավորների՝ քաղաքականացված լինելը, քանի որ չկար արդարադատություն։

– Չէ՞ որ Մարտի 1-ի ողբերգությունը հենց քաղաքական գործընթացների հետևանք էր։

– Բայց դա չի նշանակում, որ եթե Մարտի 1-ը քաղաքական գործընթացների հետևանք է, ապա պետք է քաղաքականացնել դատավարությունը։ Երբ ժամանակին երկու Գերմանիաները միավորվեցին, կոմունիստական կուսակցության  ռեժիմի բոլոր ներկայացուցիչներին անցկացրին դատական համակարգով։ Այնպես չէ, որ բոլորին պատժեցին։ Ես որքան գիտեմ՝ որևէ մեկը չազատազրկվեց։ Բայց այդ մարդկանց նկատմամբ կիրառվեցին սանկցիաներ։ Օրինակ՝ այն մարդիկ, որոնք երկար տարիներ զբաղվել են կոռուպցիայով, կաշառակերությամբ, ինչո՞ւ պետք է տեղ ունենան նոր համակարգում։ Այդ մարդիկ չեն կարող այլևս պաշտոններ զբաղեցնել, պետք է գան նորերը։

Տեսեք՝ հիմա ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, և ողջ հասարակության ուշադրությունը սևեռված է այն բանի վրա, թե կփոխվի՞ արդյոք նրա խափանման միջոցը։ Բայց  չէ՞ որ այդ դատավարության «կորիզը» Քոչարյանի խափանման միջոցը չէ, այլ նրա արարքներին իրավական գնահատական տալը։

– Ռոբերտ Քոչարյանն իր պաշտպանական խմբում ներգրավել է նաև ֆրանսահայ փաստաբանի, որը դիմել է նաև Ֆրանսիայի իշխանություններին, նամակ է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից առ այն, որ նա ուշիուշով հետևում է Քոչարյանի դատավարությանը։

– Այսինքն՝ փաստաբանը միաժամանակ զբաղվում է երկու գործունեությամբ. մեկը իբր փաստաբանական գործունեությունն է, որը ես դատարանում չեմ տեսնում, երկրորդը՝ զբաղվում է քաղաքական գործունեությամբ։ Ի՞նչ է նշանակում Ֆրանսիայի իշխանություններին դիմելը, որ գան այնտեղից, կարգուկանոն հաստատեն մեր երկրում։ Ի՞նչ է նշանակում, որ օտարերկրյա փաստաբաններն առանց համապատասխան լիցենզիայի կարող են մեր երկրում փաստաբանական գործունեություն ծավալել։ Ի՞նչ աբսուրդ է։ Եթե որևէ մեկը Հայաստանում արտոնագրված չէ որպես փաստաբան, իրավունք չունի զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։ Ինձ թվում է, որ այդ ամենը քաղաքական նպատակներ է հետապնդում և ճնշման ձև է։ Ի՞նչ են ուզում ասել դրանով՝ Հայաստանում դատական համակարգ չկա, դրսից կգանք, կճնշենք, կփոխենք այն։

– Դուք մեր նախորդ հարցազրույցում անդրադարձաք այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը 1998թ. անօրինականություններով և խախտումներով է դարձել ՀՀ նախագահ։ Չէ՞ որ նրան Սահմանադրական դատարանն էր տեղեկանք տրամադրել, որ ՀՀ քաղաքացի է։

– Սահմանադրական դատարանը չէր տրամադրել այդ տեղեկանքը, տվել էր Ալվինա Ղազարյանը, որը ներքին գործերի վիզաների վարչության պետն էր։ Մենք պետք է կարողանանք փաստերի հիման վրա ապացուցել առաջիկայում, որ Քոչարյանը չի եղել ՀՀ նախագահ, Կարեն Դեմիրճյանն է եղել ընտրված ՀՀ նախագահ, ուղղակի չեն թողել, որ նա պաշտոնավարի։ Մենք կոնկրետ մեղադրանքներ ենք առաջադրելու շատ մարդկանց, որոնք անօրինական գործողություններ են կատարել, և այդ շարքում Ռոբերտ Քոչարյանը հավանաբար  չի լինի առաջինը։

– Իսկ այդ դեպքում Ձեզ չե՞ն մեղադրի, որ Դուք ամերիկահայ փաստաբան եք և միջամտում եք Հայաստանի ներքին գործերին։

– Ես ամերիկահայ փաստաբան չեմ, ես իրավապաշտպան եմ և ղեկավարում եմ իրավապաշտպան կազմակերպություն։ Ես իմ քաղաքացիական նախաձեռնությունը չեմ կապելու այդ իրավապաշտպան կազմակերպության հետ։ Ես ՀՀ քաղաքացի եմ, պահպանել եմ իմ քաղաքացիությունը։ Ես աշխատելու եմ փաստաթղթեր տրամադրել և ցույց տալ այն կոնկրետ անձանց շրջանակը, որը Ռոբերտ Քոչարյանին ՀՀ նախագահ կարգելու հարցում իրավական աջակցություն է ցուցաբերել։ Այսօր Հայաստանն ունի լեգիտիմ իշխանություն, և համոզված եմ, որ ապագայում էլ կծնի լեգիտիմ իշխանություն, այդ ընթացքը չպետք է խոչընդոտ ունենա։ Այն մարդիկ, որոնք մասնակցել են անօրինականություններին, պետք է հեռացվեն քաղաքականությունից  և շարունակեն ապրել որպես ՀՀ քաղաքացիներ։ Եթե նրանք անցել են հարձակման, ապա նպատակ ունեն վերադարձնել անցյալը, անցյալի բարքերը՝ կոռուպցիոն սխեմաները, կաշառակերությունը։

Ռոբերտ Քոչարյանի, մյուսների դատավարությունը մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռում կայացնելու դատական իշխանությունը։ Իսկ դատական իշխանությունները կայանում են այն դեպքում, երբ իրականացվում է արդարադատություն։ Յուրաքանչյուր օրինական դատավարություն ամրապնդում է այդ գործընթացը։ Այսօր մենք զրկված ենք դրանից։ Կարող եմ նույնիսկ ասել, որ սովետական դատարաններն ավելի լավ էին աշխատում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում