Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

«Գարունը» չի ստացել պետական աջակցություն․ հանդեսի խմբագրությունում մնացել են միայն գլխավոր խմբագիրն ու հաշվապահը

Երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, արձագանքելով մեր հարցմանը, ուղարկեց մշակութային այն պարբերականների ցանկը, որոնց 2020թ․ պետական աջակցություն է տրամադրվելու, մեր աչքից չվրիպեց, որ այդ ցանկում բացակայում է 1967 թվականից լույս տեսնող «Գարուն» հասարակական-քաղաքական, մշակութային պարբերականը, որը ժամանակին հայտնի գրողների, քաղաքական գործիչների կայացման համար լավագույն դպրոց էր։

«Գարուն»-ի գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է երկարամյա մշակութային պարբերականը դուրս մնացել պետական աջակցությամբ լույս տեսնող պարբերականների ցանկից այն դեպքում, երբ տարբեր, ընթերցասեր հանրությանը հաճախ անծանոթ էլեկտրոնային պարբերականների տրամադրվել է այդ ֆինանսավորումը։

«Հիմնական պատճառաբանությունն այն է, որ «Գարուն»-ի 2019թ․համարները դեռ չեն հրատարակվել։ Այդ իսկ պատճառով էլ հանդեսին աջակցություն չի տրամադրվել»,- ասաց Արմեն Ավանեսյանը։

Թե ինչու չեն հրատարակվել «Գարուն»-ի այս տարվա համարները, գլխավոր խմբագիրն արձագանքեց․ «Ես նոր եմ նշանակվել «Գարուն»-ի խմբագիր, և 2018թ․ առաջին համարն էր միայն լույս տեսել այդ ժամանակ։ Քանի որ 2018թ․ ամփոփել ենք արդեն, պետք է արագ անցում կատարենք 2019 թվականին, որպեսզի այս տարվա համարներն էլ հրատարակենք»։

Իսկ շարունակելո՞ւ է լույս տեսնել «Գարունը», ի՞նչ միջոցներով։

«Պետք է մի բան մտածենք, այս պահին չեմ կարող դրա հստակ պատասխանը տալ։ Պետք է ամեն ինչ անենք, որ հանդեսը գոյատևի, քանի որ մշակութային պատմություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա նկատում է, որ պետական աջակցություն ստացած որոշ էլեկտրոնային պարբերականներ հայտնի չեն, նրանց գործունեությունը վիճահարույց է։

«Իրենք չեն վճարի իրենց դոմեյնը կամ հոսթինգը, և դա շատ հեշտ ու հանգիստ կկորչի կամ կոչնչանա։ Նշանակում է, որ պետությունը փող է տալիս մի բանի, որն ամեն պահի կարող է ոչնչանալ։ Իսկ «Գարունը» գոնե տպագիր հանդես է, որը գոնե գրադարաններում կպահպանվի։ Ես կողմ եմ այն ամենին, ինչը խթանում է ընթերցանությունը, բայց որ նման կայքերը խիստ անվստահելի են՝ փաստ է։ Մի անգամ կուշացնեն, չեն վճարի, և ամբողջ ինֆորմացիան կկորչի, կանհետանա»,- ասաց «Գարուն»-ի գլխավոր խմբագիրը։

Տարեկան չորս համար լույս ընծայող «Գարուն» հանդեսի խմբագրությունն այսօր ունի միայն գլխավոր խմբագիր և հաշվապահ, ինչը վկայում է, որ լավ ժամանակներ չեն ապրում այնտեղ։ Սրբագրիչն էլ, դիզայներն էլ , ըստ Արմեն Ավանեսյանի, գործարքային պայմաններով են աշխատում։

Փոխարենը, ըստ նրա, հանդեսում տպագրվում են տարբեր սերնդի հեղինակներ, թարգմանիչներ, երիտասարդներին էլ են հնարավորություն տալիս, որ բացահայտվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում