Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Հայաստանը Միհրան Պողոսյանին էժան բաց չի թողնում

Միհրան Պողոսյանի գործով կարող են լինել ավելի ծանր դրվագներ՝ հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով նրան չարտահանձնելու ՌԴ որոշման մասին: Ռուսաստանը որոշեց չարտահանձնել Միհրան Պողոսյանին և, ըստ այդմ, այսպես ասած, ազատություն տալ նրան: Ընդ որում, շատ հետաքրքիր է օրենսդրական հիմնավորումը, որով Մոսկվան մերժել է արտահանձնումը: Ըստ այդմ, դա մերժվել է՝ հղում անելով ՌԴ օրենսդրության այն դրույթին, ըստ որի՝ մերժման ենթակա է դիմումը, որի դեպքում վտանգ է սպառնում ՌԴ ինքնիշխանությանը կամ անվտանգությանը:

Եվ ուրեմն առաջանում է պարզ հարց՝ ինչո՞վ է Հայաստանին Միհրան Պողոսյանի արտահանձնումը վտանգ սպառնում ՌԴ ինքնիշխանությանը կամ անվտանգությանը: Ի՞նչ գիտի, ի՞նչ հարցերի է առնչվել պանամական օֆշորի սկանդալում հայտնված Պողոսյանը, որ այդքան թանկ է Ռուսաստանի համար, և Մոսկվան հրաժարվում է նրան արտահանձնել Հայաստանին: Այդ առումով իհարկե հետաքրքիր է հիշել, թե ինչպես Պողոսյանը հրաժարական տվեց օֆշորային սկանդալից հետո, ինչ ձևակերպումով: Նա հայտարարեց, թե անմեղ է, սակայն չի ցանկանում, որ իր անունը շոշափվի սկանդալում, որտեղ նաև Ալիևն է, և դրա համար հրաժարական է տալիս՝ մինչև պարզվի իրականությունը: Պողոսյանը փորձեց քայլին տալ հայրենասիրական երանգ, ինչը թերևս առաջին հերթին հիշեցնում է հայտնիներից մեկի խոսքն այն մասին, թե ում վերջին հանգրվանն է հայրենասիրությունը:

Բայց վերադառնանք ՌԴ ինքնիշխանությանն ու անվտանգությանը, որի մասին մտահոգությունից ելնելով էլ Ռուսաստանը հրաժարվում է արտահանձնել Պողոսյանին: Բանն այն է, որ օֆշորային սկանդալները, որ հայտնվում են արևմտյան մամուլում, խոշոր հաշվով տեղավորվում են Արևմուտք-ՌԴ դիմակայության շրջանակում, որ մեծ հաշվով ծավալվում է 2007 թվականին Պուտինի մյունխենյան հայտնի ճառից, սակայն էլ ավելի մեծ թափ է ստացել ղրիմյան իրադարձություններից հետո: Այն, որ սկանդալներում շոշափվում էին նաև այլ երկրների ղեկավարների կամ օդիոզ դեմքերի անուններ, դա մեծ հաշվով դիմակայության շրջանակի արտացոլումն է, քանի որ Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը ունի բավականին լայն ընդգրկում ու ենթաշերտեր, քան զուտ մի քանի մայրաքաղաքները Արևմուտքոմ և Մոսկվան:

Ահա այդ համատեքստում էլ հատկանշական է Միհրան Պողոսյանին չարտահանձնելու Ռուսաստանի պատճառը, ինչը պայմանականորեն դիտարկելով վերը նշված լայն շրջանակի համատեքստում՝ նշանակում է, որ չարտահանձնելով Միհրան Պողոսյանին՝ Ռուսաստանը գործնականում ինչ-որ իմաստով հանձնում է Հայաստանը կամ Հայաստանի նախկին իշխող համակարգն առնվազն որոշակի մասով: Բայց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությունը, որ Միհրան Պողոսյանի գործի առնչությամբ հնարավոր է ի հայտ գան ավելի ծանր հանցագործության հատկանիշներ կամ հանգամանքներ, և դրանք կներկայացվեն ռուսական կողմին՝ արտահանձնման նոր դիմումի կամ պահանջի համար, հուշում է, որ Հայաստանը չի հանձնվում կամ չի պատրաստվում, այսպես ասած, «էժան» բաց թողնել կամ փոխանակել Միհրան Պողոսյանին:

Ինչ հանգամանքների մասին կարող է լինել խոսքը՝ մնում է միայն ենթադրել: Այստեղ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք: Օֆշորային սկանդալի հերոս Միհրան Պողոսյանի հնարավոր նոր «հերոսությունների» հարցում Արևմուտքը կօժանդակի՞ Հայաստանին, և արդյոք դրանո՞վ է, որ կարող են ի հայտ գալ այն հանգամանքները, որոնց մասին ազդարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում