Saturday, 30 03 2024
12:00
Նավթի գներ. 29-03-24
Սուրբ Հարության Ավետիս՝ Զատիկ. օրվա խորհուրդը
Թուրքիան Գազայում քննությունը կհանձնի նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում. Էրդողան
Հեռո՛ւ մնալ քրիստոնեական արժեքները նսեմացնող կենսակերպից ու գործելակերպից. Արամ Ա
Ղազախստանի գործարար առաքելության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Քննարկվել են աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերը
«Կրոկուսից»՝ Բաքվի նավթավերամշակման գործարան
Լարսը բաց է
Լավրովի ելույթից տպավորություն էր՝ ենիչերի է խոսում. ծագումով հայ՝ հայատյաց
Սպասվում է կարճատև անձրև
Թուրքիան միայն աղմկում է. Հայաստանի դերը Գազային օգնելու հարցում կարող է ավելի լուրջ լինել
Կառավարության աշխատակազմը 16 մլն 755 հազար դրամի պայմանագիր է կնքել՝ վարկանիշային հետազոտության համար. «Ժողովուրդ»
Ագրարայինում էժան գինի են վաճառում. «Հրապարակ»
Դատավոր Մխիթարյանի համար «ապագա կա»-ն վաղուց լուծված հարց է․ նրա ողջ ընտանիքը արդարադատական համակարգում է. «Ժողովուրդ»
Էրդողանը Վաշինգտոնի ճանապարհին. Հայաստանն ու ռուս-թուրքական կլիմայի տատանումները
Ոստիկանական հատուկ խմբեր են գործուղվել Ոսկեպար. «Հրապարակ»
Սամվել Բաբայանը մտադիր է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանը իր որդու քավորին ԱԺ-ում աշխատանքի է ընդունել՝ լուծելու շենգենյան վիզա ստանալու հարցը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն որոշել է վերջակետ դնել իր` եվրոպական որեւէ ընտանիքի անդամակցության հարցի քննարկումներին. «Հրապարակ»
Ամենաբարձր օղակներից դատավոր Ռշտունու առաջ հարցեր են դրվել, որոնք անլուծելի են եղել բարոյականության դաշտում. «Ժողովուրդ»
Մարզային այցերը չեն օգնել․ իշխանությունները հետ են կանգնել արտահերթ ընտրության մտքից․ հիասթափված են. «Ժողովուրդ»
Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր
00:45
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ապրիլի 1-ին կայցելի Չինաստան
Միջանձնային անառողջ հարաբերությունների պատճառով զինծառայողն ինքնասպանություն է գործել
ԵՄ դեսպանը հյուրընկալվել է արդարադատության նախարարությունում
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում․ կա տուժած
Վրաստանի վարչապետը երկրի նախագահին մեղադրել է սաբոտաժի մեջ
Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ է ընտրվել Գայանե Խաչատրյանը
Մոսկվայի հիվանդանոցում մահացել է «Կրոկուս Սիթի Հոլ»-ից մարդկանց տարհանած Կարեն Ենգիբարյանը
Սպանել են հետո ընթրել, խմել, հայհոյել իրար, ապա մաքրել են արյան հետքերը

ԱՄՆ իշխանությունները «ծուղակ»-համալսարան են հիմնել՝ անլեգալ ուսանողներին բացահայտելու համար

ԱՄՆ միգրացիոն և մաքսային վերահսկողության ծառայությունը «ծուղակ»-համալսարան է ստեղծել՝ վիզային ռեժիմը խախտողներին բացահայտելու համար։ Ինչպես տեղեկացրել է The Daily Caller ինտերնետ-պորտալը, ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության կառույցում գործող գերատեսչությունը հիմնել է «Ֆարմինգթոնյան համալսարանը», որը չունի ոչ աշխատակազմ, ոչ ուսուցման ծրագիր։ Արդյունքում՝ «ծուղակում» հայտնվեցին մոտ 250 ուսանողներ արտասահմանից, որոնք փորձում էին ապօրինաբար երկարացնել երկրում գտնվելու ժամկետը F-1 տիպի ոչ իմիգրացիոն վիզաներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այդ ուսանողները սկզբում եկել են ԱՄՆ ուսանողական փոխանակման ծրագրերով ուսուցում անցնելու հավատարմագրված ուսումնական հաստատություններում,- պորտալին ասել է Իմիգրացիոն-մաքսային ծառայության ներկայացուցիչը։ Ավելի ուշ նրանք հայտարարություն են գրել Ֆարմինգթոնյան համալսարան տեղափոխվելու մասին, որտեղ չէր ենթադրվում որեւէ ուսուցման ծրագիր։ Քանի որ այդ հաստատությունը չէր ապահովում ուսումնական գործընթաց կամ վկայականների հանձնում, այնտեղ գրանցված ուսանողները պարզապես ուսանողական վիզաների ծրագիրն օգտագործում էին ԱՄՆ-ում կեցությունը երկարացնելու համար»։ Ուսանողները գիտեին, որ Ֆարմինգթոնյան համալսարանը օրինականորեն գործող ուսումնական հաստատություն չէ, կարծում է Իմիգրացիոն-մաքսային ծառայության ներկայացուցիչը։

Դաշնային դատախազի օգնական Բրենդոն Հելմսը, որը պատրաստել է վիզային ռեժիմի կարգախախտների մասին փաստաթղթերը, նշել է, որ «համալսարանում ուսանողների 100 տոկոսը ոչ մի վայրկյան լսարաններում չի եղել»։ «Եթե նրանք իսկապես ձգտեին կրթություն ստանալ ԱՄՆ-ում,- ավելացրել է նա,- Ֆարմինգթոնյան համալսարանը նրանցից ոչ մեկին չէր ներգրավի, քանի որ այն չէր կարող առաջարկել ոչ դասընթացներ, ոչ դասախոսներ, ոչ ծառայություններ»։

The Daily Caller պորտալի տվյալներով՝ բերման ենթարկված օտարերկրացի ուսանողների ընդհանուր թվի 80 տոկոսը այդ գործողության ընթացքում համաձայնել է ինքնակամ հեռանալ ԱՄՆ-ից, 20 տոկոսը դեռեւս մտածում է կամ փորձում է վիճարկել իմիգրացիոն ծառայության որոշումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում