Նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Հանդիպմանը ներկա է եղել ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համագործակցությանն ու ծառայությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը աշխատանքային այցով Արցախում է և նոյեմբերի 30-ին կմասնակցի Արցախի ոստիկանության օրվա տոնական միջոցառումներին: