Ֆրանսիայի արտգործնախարարությունը կանչել է երկրում Թուրքիայի ներկայացուցչին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի վերաբերյալ հայտարարության պատճառով: Այս մասին հաղորդում է APF-ը Twitter-ի իր էջում:
«Ֆրանսիան կանչել է Թուրքիայի դեսպանին՝ կապված նախագահ Էրդողանի «վիրավորանքների» հետ»,- հայտարարել է լրատվական գործակալությունը:
Դրանից առաջ Էրդողանը արձագանքել էր ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին Մակրոնի հայտարարությանը: Նա Ֆրանսիայի առաջնորդին խորհուրդ է տվել ստուգել սեփական ուղեղը: