«Այս նախագիծը թույլ կտա մեզ հաղթահարել այն ճգնաժամը, որը ունենք ՍԴ-ում: Այն իրավիճակը, որն ունենք այսօր ՍԴ-ում, մեզ թույլ չի տալիս այլ կերպ գործելու: Եվ իրավական գործընթացներում իրավական բոլոր հնարավոր տարբերակներով պետք է գնալ և միգուցե սպառել բոլոր հնարավոր տարբերակները, որոնք օրեսդրորեն կարող ենք ամրագրել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծին: