Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Տաշիր Գրուպ»-ի կողմից կասկադի հնարավոր ձեռքբերումը հակասում է Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացման ծրագրին»

«Սևան-Հրազդան ՀԷԿ-ը «Տաշիր Գրուպին» հնարավոր վաճառքի մասին լուրերը շրջանառվում են արդեն մոտ երկու տարի: Ակնհայտ է, որ «ՌուսՀիդրոն» նպատակ ունի ազատվելու իր՝ բավականին խնդրահարույց հայաստանյան ակտիվից, ինչն առավելապես պայմանավորված է կասկադի կողմից վերջին տարիներին պարտքերի կուտակումով, ինչպես նաև առհասարակ «ՌուսՀիդրոյի» դուստր ընկերության՝ Միջազգային էներգետիկ կորպորացիայի շահութաբերության ցածր մակարդակով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը։

Նշենք, որ նախօրեին ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ «Ռուսհիդրոն» մտադիր է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը վաճառել Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի կառույցներին: Նշվում է, որ ցածր սակագների պատճառով ՀՀ-ից արդեն հեռացել է մեկ այլ ռուսական էներգետիկ ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն: Կասկադի արժեքը կարող է կազմել 173 միլիոն ռուբլի՝ մոտ 2,7 մլն դոլար: Գնորդը կպարտավորվի նաև մարել վարկերը: Ըստ փորձագետների՝ գործարքը ձեռնտու է երկու կողմերին՝ «ՌուսՀիդրոն» կազատվի պարտքերից, իսկ «Տաշիրը» կընդլայնի ներկայությունը ՀՀ էներգետիկ հատվածում:

«ՌուսՀիդրոն» վաճառելու է Միջազգային էներգետիկ ընկերության (ՄԷԿ) 90 տոկոսը, որին պատկանում է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը (561 ՄՎտ), Սամվել Կարապետյանի «Տաշիր» խմբի կառույցներին: Որպես գնորդ հանդես կգա Հրազդանի էներգետիկ ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի խոշորագույն ՋԷԿ-ը (1,11 ԳՎտ հզորությամբ)՝ գրում է թերթն իրազեկ աղբյուրների վրա հղումով: Ըստ թերթի՝ գործարքի ավարտից հետո ռուսական ընկերությունների ակտիվում կմնա միայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, որի սեփականատերը, գազատրանսպորտային ցանցի հետ մեկտեղ, «Գազպրոմ Արմենիան» է: Բացի այդ, «Ռոսատոմը» զբաղվում է ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրով:

Միաժամանակ, էներգետիկ անվտանգության փորձագետի խոսքով, «Տաշիր Գրուպի» կողմից կասկադի հնարավոր ձեռք բերումը հակասում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագրին, որը ենթադրում է անբանդլինգի սկզբունքի կիրառում, այսինքն՝ էլեկտրաէներգիայի գեներացման, փոխանցման ու բաշխման գործառույթների հստակ տարանջատում:

«Ինչպես հայտնի է, «Տաշիրը» տնօրինում է բաշխիչ ցանցը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը, ինչպես նաև զբաղվում է գեներացմամբ Հրազդանի ՋԷԿ-ում՝ փորձելով իր ներկայությունն ապահովել նաև մեծ հիդրոէներգետիկայում: Խոսքը Շնող ՀԷԿ-ի 76 ՄՎտ հզորությամբ նախագծի, ինչպես նաև վերոնշյալ Սևան-Հրազդան համալիրի մասին է: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի փոխանցմանը, ապա, ինչպես գիտենք, 2018 թ.-ին խզվեց 2017 թ.-ին «Տաշիրի» հետ կնքված պայմանագիրը Հայաստանի բարձրավոլտ ցանցերի հավատարմագրային կառավարման մասին: Սակայն գեներացման ու բաշխման գործառույթների իրականացումը մեկ ընկերության կողմից ըստ էության հակասում է Հայաստանի էներգետիկ շուկայի իմպլեմենտացվող մոդելին, ուստի տվյալ գործարքն անհրաժեշտ է գնահատել հենց այս տեսանկյունից»,- ընդգծեց Դավթյանը։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե գործարքի կնքումը կնշանակի, որ ռուսական կապիտալը նահանջում է հայկական էներգետիկայից, ապա, փորձագետի խոսքով, նման մոտեցումը մակերեսային է ու մասամբ մանիպուլյատիվ, քանի որ ի դեմս «Տաշիր» ընկերությունների խմբի՝ կրկին գործ ունենք ռուսական կապիտալի հետ:

Նշենք, որ Սևան-Հրազդան կասկադը կառուցվել է 1930-1962 թթ.: Այդ ժամանակից ի վեր այն մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի հիդրոէլեկտրականության ստացման գործընթացում։ Կասկադն ընդգրկում է 7 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք ձգվում են Հրազդան գետի երկայնքով՝ Սևանա լճի և Երևան քաղաքի միջև։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում