Thursday, 28 03 2024
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ

Այդ հարցի պատասխանից ՍԴ-ն մեզ զրկեց. Վահե Գրիգորյանը կրկին թեժացրեց ՍԴ ճգնաժամի հարցը

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ուշագրավ վերլուծություն է հրապարակել, որտեղ անդրադառնում է վերջին 16 տարիներին Հայաստանում գործած ընտրակեղծարարության համակարգին: «Հայաստանի վերջին, առնվազն 16 տարիների փորձը փաստել է, որ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի ձևախեղումը և ժողովրդավարության բովանդակազրկումը շարունակական լինել չէր կարող, եթե այս հարցում հակաժողովրդավարական հակումներ ունեցող իշխանությունը ՍԴ «թույլտվությունը» չունենար»,- ընդգծել է Վահե Գրիգորյանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան Կարապետ Բադալյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ընտրացուցակների հրապարակման արգելքը նախկին իշխանություններին հնարավորություններ տվեց և մի ամբողջ սպեկտոր բացեց ընտրակեղծարարությունների համար:

«Սահմանադրական դատարանը պետք է լիներ այն մարմինը, որ կպաշտպաներ ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված շահերը, սակայն 2003թ., երբ քաղաքացիները բողոքեցին կեղծված ընտրություններով Ռ. Քոչարյանի կողմից իշխանությունը յուրացնելու մասին, ՍԴ-ն ոչ միայն նրանց ասաց՝ չէ, գնացեք տուն, այլ նաև ընտրացուցակները հրապարակելու արգելք դրեց՝ դրանով օգնելով իշխանությանը՝ կեղծել ընտրությունները»,- ընդգծեց Դ. Իոաննիսյանը:

Կարապետ Բադալյանը հավելեց, որ օրենքով ընտրացուցակները պետք է հրապարակվեին, սակայն ՍԴ-ն որոշեց արգելք դնել և այդ ցուցակները գաղտնի պահել, և դրանից հետո օրենքը չգործեց, բայց Սահմանադրական դատարանի այդ որոշումը գործեց, և դրանով քողարկվեցին 16 տարվա ընտրակեղծարարությունները:

«Արդար ընտրությունների պաշտպանությունը գտնվում էր ՍԴ տիրույթում, սակայն տարիներ շարունակ ՍԴ-ի կողմից ամենակարևոր խնդիրը՝ ժողովրդի իշխանության պաշտպանությունը չի իրականացվել»,- ընդգծեց Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ ՍԴ-ն իր գործունեությամբ տարավ մի հարթություն, որտեղ կարող էիր «ամեն ինչ անել»՝ բացի քաղաքականությամբ զբաղվելուց և իշխանության կամքին հակադրվելուց:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում