Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վահագն Հարությունյանի մեղադրանքը ուղիղ կապ ունի Մարտի 1-ի սպանությունների բացահայտումների հետ. նրա ներկայանալը կարևոր է

«Ենթադրում եմ՝ Վահագն Հարությունյանը հասկացել է, որ որևէ երկրում, անգամ ամենալավ պայմաններում, հնարավոր չէ խուսափել արդարադատությունից, ուշ թե շուտ ստիպված է լինելու վերադառնալ և կանգնել արդարադատության առաջ։ Դրա համար էլ նման որոշում է կայացրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական հարցերով համակարգով Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Վահագն Հարությունյանի որոշմանը։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել տեխնիկական խնդիրները, որպեսզի իր պաշտպանյալը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան: Այս մասին ասել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ անօրինական հետախուզում է հայտարարվել, ուստի դիմել է գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին, որպեսզի այն վերացվի, և Հարությունյանը վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու համար ժամանի Հայաստան։

Հիշեցնենք նաև, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ, Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրյալ է ներգրավվել նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Հարությունյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ քանի որ Վահագն Հարությունյանը իրեն մեղավոր չէր համարում, թող գա ու փորձի ապացուցել, որ իրեն հանիրավի են մեղադրում։ «Բայց ես կարող եմ ասել, որ շատ կարևոր է Վահագն Հարությունյանի՝ նախաքննական մարմնին ներկայանալը, որովհետև այն մեղադրանքի ծավալը, որը որ կապված է Վահագն Հարությունյանի հետ, ուղղակի կապ ունի սպանությունների բացահայտումների հետ։ Այնպես որ, նա շատ կարևոր դատավարության մասնակից է լինելու, և նրա ներկայությունը կարող է օգտակար լինել սպանությունների բացահայտման համար»,- ընդգծեց Խաչատրյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Վահագն Հարությունյանը եղել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար և տիրապետու է գործով ամենակարևոր տեղեկություններին։ Այն փաստը, որ նա գալիս է, հույս ունեմ, միտված է իր ունեցած տեղեկությունները նախաքննությանը տրամադրելուն»,- ասաց Խաչատրյանը։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատահական չի համարում Վահագն Հարությունյանի կողմից հենց այս փուլում Հայաստան գալու պատրաստակամությունը։ «Նախ՝ երևի հասկացել են, որ խոպանում էլ է բումերանգի օրենքը գործում և, բնականաբար, հասկանում են, որ իրենց հետ որևէ գործողություն դրսում ավելի հեշտ կլինի կատարել, քան Հայաստանում։ Բացի դրանից՝ Վահագն Հարությունյանը հասկանում է, որ քանի դեռ իր մտերիմ ընկեր Արթուր Դավթյանը երկրի գլխավոր դատախազն է, հնարավորինս արագ կարող է իր հարցերը լուծել և հետ գալ։ Հետագայում նոր դատախազ լինելու պարագայում, չեմ կարծում, որ Վահագն Հարությունյանը այնպիսի լկտիություն կարող է ունենալ, որ կարող է քննարկել իր խափանման միջոցի փոփոխելու հարցերը քննարկել, պայմաններ դնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Իրավապաշտպանի խոսքերով՝ Վահագն Հարությունյանի հույսը Արթուր Դավթյանն է, որը տարբեր մանիպուլյատիվ միջոցներով կարողացավ հասնել նրան, որ Վահագն Հարությունյանի նկատմամբ, բացի հետախուզումից, կալանավորման որոշում չկայացվեր։ «Բայց լրջագույն հարցեր կան, թե ինչպես է ստացվում, որ նման կարևոր հանցագործությունների մեջ մեղադրվողները կարողանում են երկրից ժամանակին հեռանալ, խուսափել պատասխանատվությունից»,- ասաց տիկին Պողոսյանը։

Նշենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, երեկ անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին և պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ նրանք հայտնվում են Ռուսաստանում, պատասխանել է. « Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում ա»։

Մարինա Պողոսյանն ասաց, որ շատ ուրախ կլինի, որ Վահագն Հարությունյանը վերջապես գա, քանի որ Մարտի 1-ի գործից բացի, ունեն մեկ այլ քրեական գործ, որտեղ դրվագ կա Վահագն Հարությունյանի կողմից Վահագն Աբգարյանին խոշտանգելու վերաբերյալ։

ՀԱԿ ակտիվիստներից Արեն Մանուկյանն էլ այս թեմայով ֆեյսբուքյան իր էջում բավական ուշագրավ դիտարկում է կատարել՝ գրելով. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, որը էդ գործով հիմնական մեղավորներից ա, փամփուշտներ փոխողը, ամբողջ հանցագործությունները կոծկողը, դիմել ա դատախազությանը, որ հետ գա Հայաստան: Հիշեցնեմ, որ ինքը Ռուսաստանում էր, ու դրանով խուսափում էր պատժից: Բայց ոնց հասկանում եմ, նախընտրում ա հետ գա, նստի, բայց հաջորդ «պատահական» զոհը չլինի: Մի օրվա մեջ Մարտի 1-ի հիմնական ինֆորմացիայի կրողներից Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մի պարագայում ցուցմունք չի տա (ասում ա՝ ինձ ձեռք չտաք, հորս արև, չեմ խոսա), Աշոտ Կարապետյանը գազի պայթյունից մահացավ, Վահագն Հարությունյանը նախընտրեց իրավապահների հսկողությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում