«Զինծառայություն չանցնելու հիմքերն օրենքով սահմանված են, այսինքն` դա որոշակի հիվանդությունն է, նշանակալի ձեռքբերումները տարբեր բնագավառներում: Կառավարության պարտավորությունն է կիրառել այն օրենքները, որ ընդունվում են ԱԺ-ի կողմից, ստորագրվում են նախագահի կողմից, և այդ համատեքստում այսօր գոյություն ունեցող ձևաչափի փոփոխություն Պաշտպանության նախարարությունը չի քննարկում և ՊՆ-ի համար ընդունելի չէ»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծին, ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: