Ադրբեջանում իշխող կուսակցությունը հայտարարել է, որ գնում է խորհրդարանի լուծարման այն պատճառաբանությամբ, որ գործող խորհրդարանը չի համապատասխանում նախագահի վարած քաղաքականությանը: Միլի Մեջլիսը դեկտեմբերի 2-ին կքննարկի լուծարվելու դիմումի առաջարկը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ:
«Այն, որ Ադրբեջանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կանխատեսել էի այս տարվա ամռանը, որովհետև գործընթացները հստակ դրան էին տանում: Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը չէր կարող չազդվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից»,- ասաց մեր զրուցակիցը:
Հայրապետյանի խոսքով՝ այս խոսակցությունները շատ ակտիվացան սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ ընդդիմությունում ճամբարներ ձևավորելու քննարկումներ էին գնում, բայց խոսակցությունները կտրուկ մարեցին: «Ակնհայտ էր, որ Ալիևը գնալու է այս քայլին, պատճառները մի քանիսն են… Մի կողմից՝ խնդիր կա խորհրդարանը համալրել երիտասարդ կադրերով, ինչի մասին հայտարարել են իշխող կուսակցության ներկայացուցիչները: Մյուս կողմից՝ դաշտը նախապատրաստվում է Մեհրիբան Ալիևայի կառավարմանը, ինչի մասին բուռն քննարկումներ են ընթանում Ադրբեջանում: Բացի այդ, ընդդիմությունը հերթական անգամ կոնսոլիդացվելու ոչ մի հնարավորություն չունի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: