Thursday, 28 03 2024
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ»
Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը. «Հրապարակ»
ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»
Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»
Հայաստանը «խուսանավումների» բարդ հանգույցում. ռուս սահմանապահների «դիլեման»

Թե՛ գլխավոր դատախազության, թե՛ ԱԱԾ-ի, թե՛ ՀՔԾ-ի նախկին աշխատակիցների մոտ 90 տոկոսը Մարտի 1-ի մասին ամեն ինչ էլ գիտեն

Օրերս Հատուկ քննչական ծառայությունը հետախուզում հայտարարեց ԱԺ-ի ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։ ՀՔԾ-ից հայտնել են, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու համար։ Կոստանյանը մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն Գևորգ Կոստանյանին երկուշաբթի առաջարկել էր 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Գևորգ Կոստանյանի մասին մի ուշագրավ դեպք է հիշել և լրատվամիջոցներից մեկին պատմել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Երբ Գևորգը նշանակվեց գլխավոր դատախազ, մենք դեմ էինք, իհարկե, ինքը եկավ մեր խմբակցություն, զրուցեցինք, ինքը խոստումներ տվեց առույգ, դերասանական ոճով, համոզեց, որ ինքն ուզում է ինչ-որ բան անել։ Կարող էր, թե ոչ, չէինք հավատում։ Ես կազմակերպեցի Մարտի 1-ի զոհերի բոլոր հարազատների հանդիպումը դատախազի հետ հենց նրա աշխատասենյակում։ Գևորգ Կոստանյանն ինձ խոստացավ, ասաց՝ պարոն Մանուկյան, տես՝ ծնողների ներկայությամբ խոստանում եմ, տղամարդու խոսք եմ տալիս, որ սայլը տեղից կշարժվի, Մարտի 1-ի գործը ես բացահայտելու եմ։ Շշմել էինք, Սերժի իշխանության ժամանակ գլխավոր դատախազն ասում է՝ գործը բացելու եմ։ Ծնողները ոգևորվեցին, ուրախացան, ասացինք՝ կարո՞ղ է եկել է ինչ-որ հալոցքի պահ, կիսառեֆորմների պահ, կամ իշխանությունները թույլ են տվել, որ Մարտի 1-ը մի քիչ առաջ գնա։ Ուրախացանք։ Բայց հետո կամաց-կամաց համոզվեցինք, որ ոչ միայն չկա այդ բացահայտումը, այլև հենց այդ խոստումը տալու ժամանակ ինքը զբաղված էր Մարտի 1-ի գործի ծածկադմբոցով։ Էն, որ Մարտի 1-ից առաջ եղել է 0038, գիտենք, Մարտի 1-ին ի՞նչ է եղել՝ վկան ու մասնակիցն ենք, բայց այն, որ Մարտի 1-ից հետո ամբողջ իշխանությունը, Ալիկ Սարգսյանի, Գևորգ Կոստանյանի, Գևորգ Մհերյանի նախագահությամբ, կեղծիքներ են սկսել փաստաթղթերի հետ կապված․․․ Ամբողջ տարին, 7 ամիս նրանք զբաղված են եղել փաստաթղթեր կեղծելով։ Հին փաստաթղթերը հեչ են արել, հին նյութերը, հին փաստերը մի կողմ են դրել և հետին ամսաթվերով սարքել են գործեր, որոնք մատուցել են փաստահավաք հանձնաժողովին ու միջազգային կառույցներին։ Իրենք, նաև Գևորգ Կոստանյանը ղեկավարել են Մարտի 1-ից հետո գործընթացի ամբողջ պրոցեսը։ Իհարկե, ոչ մեկս այդքան բան չգիտեր»,- Factor.am-ին տված հարցազրույցում ասել է Արամ Մանուկյանը։

Մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հորից՝ Էդիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք այդ հանդիպման մանրամասների, Գևորգ Կոստանյանի տված խոստման մասին։

«Մենք՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներս, Գևորգ Կոստանյանի հետ հանդիպել ենք երկու անգամ։ Ինքն ասաց, որ տղամարդու խոսք է տալիս և կբացահայտի Մարտի 1-ը։ Բայց ես կարծում եմ, որ եթե անգամ Կոստանյանը շատ մեծ ցանկություն ունենար բացահայտելու Մարտի 1-ը, իրեն չէին թողնելու։ ՀՀԿ-ն երբեք իրեն թույլ չէր տալու բացահայտել»,- ասաց մեր զրուցակիցը։

Էդիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում որքանով էր ազնիվ Գևորգ Կոստանյանի պահվածքը Մարտի 1-ի զոհերի հարազատների նկատմամբ։

«Խոստում կարող են տալ բոլորը՝ անկախ ամեն ինչից։ Սակայն խոստում կատարելը շատ քչերին է հաջողվում։ Դրանք լոկ խոսքեր են, իսկ գործով ապացուցելն այլ բան է։ Մեկը կարող է մյուսին խոստանալ, որ մեկ միլիոն դոլար փող կտա։ Բայց պետք է հնարավորություն ունենա, չէ՞»,- ասաց նա։

Հարցին, թե այն ժամանակ հավատացե՞լ է ինքը Գևորգ Կոստանյանին, Էդիկ Հարությունյանն արձագանքեց՝ իհարկե, ոչ։

«Մենք, բնականաբար, չենք հավատացել այդ խոստումներին։ Եթե իրենք իրենց խոստումների տերն էին, ապա բավական ժամանակ ունեին դրա համար։ Մենք հանդիպել ենք 2014 թե 2015թվին, իրենք այդ ընթացքում բավականին ժամանակ են ունեցել, թող գոնե մեկ սպանողի հայտնաբերեին։

Եթե գոնե մեկին հայտնաբերեին, ասեին, որ իրենք կարողացել են հայտնաբերել, ասեին՝ էս ձեր երեխու խփողը սա է, մենք կհավատայինք։ Բայց, ինչպես ասում են, սրտի հովանու համար, մեզ հանգստացնելու համար գնացել ենք այդ հանդիպմանը»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ թե, ըստ Հարությունյանի, Կոստանյանը տիրապետո՞ւմ է Մարտի 1-ի մասին արժեքավոր տեղեկությունների, նա արձագանքեց․ «Թե՛ գլխավոր դատախազության, թե՛ ԱԱԾ-ի, թե՛ ՀՔԾ-ի նախկին աշխատակիցների մոտ 90 տոկոսը Մարտի 1-ի մասին ամեն ինչ էլ գիտեն, բոլոր սպանությունների մանրամասնությունները գիտեն։ Ինչի՞ են սպասում, ինչի՞ են կաղում թավշյա հեղափոխությունից հետո՝ ինձ համար անհասկանալի է»։

Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է, որ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպմանը մասնակցել է իր տիկինը, քանի որ այդ ժամանակ ինքը եղել է Ռուսաստանում։

«Եթե ես լինեի Հայաստանում, ապա թույլ չէի տա, որ մասնակցեր այդ հանդիպմանը, որովհետև ես գիտեի, որ դա շոու է։ Դրա նպատակն այն էր, որ ցույց տան Հայաստանի ժողովրդին, Եվրոպային, թե գլխավոր դատախազն ինչեր է ուզում անել, գործն առանձնացնում է, ուղարկում Հատուկ քննչական ծառայություն։ Գևորգ Կոստանյանը խաբեց զոհերի հարազատներին, թե «սայլը տեղից կարող է շարժվել»,- ասաց մեր զրուցակիցը։

Երկրորդ անգամ Գևորգ Կոստանյանին Մարտի 1-ի զոհերի հարազատները հանդիպել են ԱԺ-ում, լսումների ժամանակ։

«Այդ ժամանակ ինքն ասաց, որ իր գործն արել է, ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, թող բացահայտեին։ Դա 2018թ․ փետրվարի 23-ին էր։ Մենք տասը տարի շարունակ չենք հավատացել, որ այդ սպանությունները կբացահայտվեն։ Այն ճյուղը, որին իրենք նստած էին, այդ ճյուղը չէին կտրելու։ Ինչպե՞ս կարող էին բացահայտել Մարտի 1-ը, երբ այն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի և էլի մարդկանց հրահանգով ու գործողություններով»,- ասաց Սարգիս Քլոյանը։

Սարգիս Քլոյանը ակտիվորեն մասնակցում է 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, ելույթներ ունենում։

Հարցին, թե ըստ իրեն, ինչու է ձգձգվում դատավարությունը, Սարգիս Քլոյանն արձագանքեց․ «Քոչարյանի փաստաբանները ձգձգում են, որպեսզի իրենց վճարվող գումարները շատ լինեն։ Ինչքան ձգձգվի պրոցեսը, այնքան շատ իրենք փող կստանան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում