Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Իլյուզիաներ պետք չէ ունենալ, հաշիվ փակելու ժամանակն է․ Մոսկվան Քոչարյանին ամբողջությա՞մբ դուրս մղեց խաղից

«Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը չի խանգարում Փաշինյան-Պուտին հարաբերությանը, որում ձևավորվել է բավականին լավ աշխատանքային փոխհարաբերություն, և այն հիանալի զարգանում է»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Բիշքեկում «Սպուտնիկ Արմենիա» ռուսական պետական լրատվական գործակալությանը: Պեսկովը ասել է, որ Պուտինը Երևանում հանդիպել է Քոչարյանի տիկնոջ հետ, պահպանում է ընկերական կապը երկրորդ նախագահի հետ՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավականին ժամանակ է անցել, և հայ-ռուսական դադարը լրացվել է:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Պեսկովի հայտարարության մեջ կան հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված դրական ուղերձներ։ Բայց, ըստ փորձագետի, շատ հաճախ դիվանագիտության մեջ մի բան ասվում է, մեկ այլ բան՝ արվում։ «Դիվանագիտությունն այնքան պարզ չէ, որ ՌԴ նախագահի խոսնակը մի բան հայտարարի, և մենք ասենք, որ ահա, դա հենց այն քաղաքականությունն է, որ Մոսկվան իրականացնում է Հայաստանի նկատմամբ։ Այստեղ իհարկե կան որոշակի կետեր, որոնք համապատասխանում են իրականությանը՝ մասնավորապես այն, որ Ռուսաստանը փորձում է լավ հարաբերություններ հաստատել այսօրվա իշխանությունների հետ։ Բայց նաև ես չեմ կարծում, թե Ռուսաստանը ամբողջությամբ դուրս է դրել իր քաղաքական օրակարգից երկրորդ նախագահի հարցը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ կարող են մի բան հայտարարել, բայց իրականում «տակից» ամեն ինչ անել, որ երկրորդ նախագահն ազատ արձակվի. «Հասկանալով, որ հայ ժողովուրդը շատ դեպքերում մեծ ուշադրություն է դարձնում հրապարակային խոսքին, հիմա հայտարարում են, որ երկրորդ նախագահի գործը չի խանգարում հայ-ռուսական հարաբերություններին։ Եվ իրականում դա այդպես է, որովհետև Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ իր հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով է այդ պահին իշխանության ղեկին։ Բայց, կրկնում եմ, ռուսական կողմը կանի ամեն ինչ երկրորդ նախագահին ազատ արձակելու համար»։

Փորձագետի դիտարկմամբ՝ շատ դեպքերում նշվում է, որ միջպետական հարաբերություններում անձնական գործոնը դեր չի կատարում, բայց դա ժողովրդավարական երկրներում. «Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության որակական հատկանիշները, կարող ենք ասել, որ ՌԴ-ն, մեղմ ասած, ժողովրդավարության հետ կապ չունի։ Այստեղ մեծ դերակատարություն ունեն առաջնորդի ցանկությունը և նպատակները։ Ռուսաստանի նախագահը մշտապես հայտնել է, որ երկրորդ նախագահն իր ընկերն է, հետևաբար չէր ցանկանա իր ընկերոջը տեսնել այդ կարգավիճակում։ Այո, անձնականը հայ-ռուսական հարաբերություններում դեր չի խաղում, բայց դրանից չի բխում, որ երկրորդ նախագահի հարցը Ռուսաստանի համար ընդհանրապես որևէ նշանակություն չունի։ Չեմ ասում, թե Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ երկրորդ նախագահին բերի իշխանության գլուխ, պարզապես նրա ազատազրկված լինելը ՌԴ ղեկավարի համար անցանկալի է»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Պեսկովի հայտարարությունն ունի հետևյալ բովանդակությունը. «Եթե պետք լինեիք՝ կհամագործակցեինք, ու հիմա խոսքը ոչ թե ձեր խափանման միջոցի, այլ Փաշինյանի ու իր թիմակիցների խափանման միջոցի մասին կլիներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ Ռուսաստանը տեղյակ է՝ ով որտեղ է գտնվում, գիտի՝ ում հետ է գործ բռնում ամենաբարձր մակարդակում. «Իսկ սա արդեն ուշ հասկացողների համար է ասվում։ Եթե Հայաստանում նախկին իշխանության գլխավոր դերակատարը, դերակատարները հայտնվել են անազատության մեջ՝ դա հենց այդպես չի եղել, որևէ մեկի քմահաճույքով չէ, մեծ քաղաքականության հետևանք է, լուրջ քաղաքական ակցիա է։ Նախորդ իշխանությունները դա դեռ չեն հասկացել ու պատահականություն չէ, որ այնտեղ են։ Նրանք չեն հասկացել, իրենց այն ժամանակն անցել է, ու նոր ժամանակներ են եկել։ Իսկ այդ նոր ժամանակներում պետք է հաշիվ փակեն, հիմա հաշիվ փակելու ժամանակն է»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հարկավոր է համագործակցել արդարադատության հետ ու օգնել դրա կայացմանը. «Իլյուզիաներ պետք չէ ունենալ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում