Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Նախկինները «քոփի փեսթ» են անում ընդդիմադիր Նիկոլի բառապաշարը

Թավշյա հեղափոխությունը մասնակցային էր, ներառական։ Թավշյա հեղափոխությունը արժեքների մասին էր՝ մենք մերժում էինք համակարգային կոռուպցիան, թալանը, կեղեքումները, քաղաքական հետապնդումներն ու վարքն ու բարքը։

Ինչպիսի՞ն են ձեր դիտարկումները․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Անուշ Սեդրակյանը պատասխանեց․ «Պետք է նշեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը արժեքային չէ, որովհետև արժեքների համակարգը ընդհանրապես դա զուտ գաղափարական համակարգ է։ Եթե դու ուզում ես ստեղծել աթոռ, ապա նախ դու պետք է ստեղծես աթոռի գաղափարը՝ առանց դրա չի լինում։ Իսկ եթե դու ուզում ես ոչնչացնել աշխարհի բոլոր աթոռները, դու նախ պետք է ոչնչացնես աթոռի գաղափարը, որովհետև, այլապես նոր աթոռներ կստեղծվեն։ Հիմա հեղափոխության այդ փուլն անցած է, և մենք գնում ենք ստանդարտի։ Եթե դու խոսում ես, հռչակում ես անազնիվ հարստությունը, իսկ մենք գիտենք, թե ինչպես են հարստացել մեր բիզնեսմենները, պետական նախկին գործիչները, և սկսում ես տարբերակել՝ թե սրան ներում ենք, իսկ սրան ոչ, ապա ստանդարտը դադարում է գործել։ Իսկ արժեքը հանդես է գալիս նրանով, որ ստանդարտի մեջ է։ Օրինակ՝ Աստվածաշնչյան պատվիրաններից մեկն ասում է՝ մի՛ սպանիր։ Հիմա ինչպես կարելի է վերցնել ու ասել՝ այս մեկին սպանիր, իսկ այ այս մեկին՝ մի սպանիր։ Չէ՛, չի ստացվի։ Դրա համար բոլոր քաղաքակիրթ երկրներում անխտիր վերացնում են մահապատիժը։

Նույն ձևով արժեքային համակարգն է։ Դրա համար հեղափոխության այդ կապիտալիզացիան պետք է գա ինստիտուցիոնալիզացիայով, ինստիտուցիոնալիզացիան իր հերթին պետք է բխի ստանդարտի հաստատումով։ Տեսեք, ես ասում եմ ձանձրալի բաներ, որոնք այսօր ոչ մեկին էլ հետաքրքիր չեն։ Հիմա բոլորը ուզում են, որ ես ասեմ՝ այ սա պետք է նստի, որովհետև հանցագործ է, իսկ սրան պետք է «փռել», որովհետև գող է։ Այդ բառապաշարը բոլորի սրտին հովություն է, բայց աշխարհում ամենահեշտն այդ էժանագին բառապաշարն օգտագործելն է, և հասցնել նրան, որ մարդիկ հոգնեն դա լսելուց, որովհետև առայժմ դա գործում է»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում