Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Չպետք է թույլ տանք, որ 5-րդ շարասյունը Հայաստանում շնչի, ինչքան էլ Ալիևը «փառանձեմներ» ուղարկի Պուտինի մոտ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Ալիևն անդրադարձել է երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի՝ Ռուսաստան կատարած այցին և ընդգծել, որ աննախադեպ իրադարձություն է, երբ երկրի ոչ առաջին դեմքն ընդունվում է «աշխարհի առաջատար պետության ղեկավարի կողմից»:

«Մենք շատ բարձր ենք գնահատում այդ այցը: Մենք հասկանում ենք, որ սա աննախադեպ իրադարձություն էր, երբ պետության ոչ առաջին դեմքն ընդունվում է աշխարհի առաջատար երկրի նախագահի կողմից, նախագահի, որը հանդիսանում է թիվ 1-ն աշխարհի քաղաքական գործիչների շարքում: Կարծում եմ, որ սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև աշխարհի ղեկավարների ճնշող մեծամասնության: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում հրավերի փաստը, հարաբերությունների մակարդակը, Մեհրիբան Ալիևայի պարգևատրումը Բարեկամության բարձր շքանշանով և այն խոսքերը, որոնք հնչել են պարգևատրումից հետո… Այս բոլորը կարևոր քայլեր են մեր հարաբերությունների ամրապնդման համար: Եվ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ մենք հանդիպում ունենք մյուս ամիս»,- նշել է Իլհամ Ալիևը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Ալիևը Ռուսաստանին սիրաշահելու հերթական փորձն է անում, դե իսկ Պուտինն էլ, օգտվելով առիթից, Բաքվի նավթադոլարները «քամուն կտա»: «Շատ նման է Աստվածաշնչում տեղ գտած մի հատվածի, երբ հրեաները անընդհատ հալածանքների էին ենթարկվում Իրանում, կույս աղջկան՝ Փառանձեմին, որոշում են այս կամ այն կերպ հասցնել շահի մոտ, այդպիսով շահը մեղմանում է հրեաների հանդեպ, ու նրանք փրկվում են։ Ընդհանրապես սա երևույթ է, որի մեջ շատ խորը իմաստ կա։ Ում ուզի Պուտինն ընդունի Ադրբեջանից՝ հավաքարարի կամ հենց Ալիևին, թաթարի կամ կույս աղջկա, պառավ օրիորդի, միևնույն է՝ Հայաստանը վերափոխումների ճանապարհ է անցնում ու ընդարձակվելու է։ Մնացածը քարոզչական էժան «տրյուկ» է, ուրիշ ոչինչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետը հավելեց. «Ինչքան էլ դուք փափախը փոխեք ցիլինդրով կամ կովբոյի ջինս հագնեք, միևնույն է՝ Ռուսաստանը Հարավային Կովկասում վարում է միագիծ քաղաքականություն, այն է՝ հավասարակշռություն։ Ինչո՞ւ է ընդունել Պուտինը. որպեսզի հարիֆի տեղ դնի ու ավելի շատ դոլարներ տանի երկիր ռազմական տեխնիկա վաճառելու ճանապարհով։ Հարիֆի տեղ են դնում, ոնց որ պատերազմից առաջ 5 միլիարդ դոլար ձեռքներից վերցրին, աշխատեց Ռուսաստանի ռազմաարդյունաբերական կոմպլեքսը, այդ օգուտներն իրենք ստացան, ու մենք ռուսական զենքով փչացրինք իրենց էլ, իրենց զենքն էլ։ Ադրբեջանցի ժողովուրդը նորից մնաց սոված ու պատերազմին դեմ հանդիման։ Իսկ Ալիևն իր կնոջով՝ «Փառանձեմով», ոչինչ չի կարող փոխել ստեղծված իրավիճակում՝ մանավանդ, եթե հայկական կողմի իմաստությունը բավականացնի ու ոչնչացնի գողապետությունը՝ իր բոլոր դերակատարներով։ Քուռ-արաքսյան խառնարանը մեր պատմական հեռանկարի մեջ է և ոչ շատ հեռու։ Պարզ է, որ այդ պառաված օրիորդը չի կարող Ռուսաստանում դեր ունենալ, Ռուսաստանը եղել և մնում է գեղեցկուհիների հայրենիք և նման բաների կարիք չունի»։

Միևնույն ժամանակ Լևոն Շիրինյանն արձանագրում է. «Մեր միակ մտահոգությունը պետք է լինի պետություն ամրապնդելը։ Ռուսաստանի գործիքն է՝ բալանս պահել, հարիֆի տեղ դնել ու ռեսուրսն օգտագործել, նավթադոլարները քամուն է տալիս ընդամենը՝ «երջանկացնելով» «Փառանձեմին»»։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանն այսօր Հայաստանին վնասելու ոչ մի բացահայտ շանս չունի: «Ռուսաստանն այսօր թուրքական աշխարհի հետ «ոխերիմ բարեկամության» սցենարն է իրականացնում և չի կարող այլ գործողություն իրականացնել։ Չմոռանանք նաև, որ Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևը Ցեղասպանության մասին, Սենատում այս հարցը ձգել-չձգելը ամերիկյան հովանավորության բացահայտ ցուցադրությունն է Հայաստանին ու հայ ժողովրդին։ Պետք է խելք ունենալ ու օգտվել այդ իրավիճակից, ոչնչացնել քրեաօլիգարխիկ համակարգը՝ իր բոլոր դերակատարներով, ազգայնացնելով բոլորի սեփականությունը։ Դա կլինի մեր հաջողության բանաձևը՝ Մարտի 1-ի, Սահմանադրությունը փոխելու, ազգային տնտեսությունը ոչնչացնելու համար նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մեր թռիչքը ոչ ոք չի կարող կասեցնել՝ միջազգային իրադրության բալանսի վիճակն իմ նշածով է, պետք է համարձակ ու խելքով օգտագործեն, ինչքան էլ հակառակորդը «փառանձեմներ» ուղարկի Ռուսաստան։ Մեր անելիքը պետք է պետության կառուցումը լինի. այդ ընթացքում չպետք է թույլ տանք, որ 5-րդ շարասյունն այստեղ շնչի»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում