Tuesday, 16 04 2024
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում
Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

Վաշինգտոնը նույնպես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Սպիտակ տունը հայտնվում է մեկուսացման մեջ

«Քաղաքական գործիչները Վաշինգտոնում այնքան էլ գոհ չեն նախագահ Թրամփից, և սա հերթական առիթն էր ընդգծելու իրենց այդ դժգոհությունը»:

Իրադարձությունները Վաշինգտոնում, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ, վերջին մեկ ամսվա ընթացքում զարգանում են սրընթաց արագությամբ: Հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանության փաստը թիվ 296 բանաձևով (H.Res.296) ճանաչվեց ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան կողմից: Հետո հայամետ սենատոր Բոբ Մենենդեսը (դեմոկրատ՝ Նյու Ջերսիից) խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի օրակարգ բերեց համանման մեկ այլ օրինագիծ՝ թիվ 150 բանաձևը (S.Res. 150), սակայն հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Թրամփ-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո, ինչպես հետագայում ինքը պիտի խոստովաներ՝ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խնդրանքով, արգելափակեց բանաձևի քննարկումը՝ օգտվելով վետոյի իր իրավունքից: Իսկ արդեն այս շաբաթ հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնը, որը պաշտոնապես անվանում են Կոլումբիայի շրջան (District of Columbia կամ՝ D.C.): Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ «Թվիթերի» իր պաշտոնական միկրոբլոգում նշելով, որ Կոլումբիայի դաշնային շրջանն այսպիսով միացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան 49 նահանգներին և, իհարկե, Ներկայացուցիչների տանը: Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանի կարծիքով՝ Վաշինգտոնի շրջանային խորհրդի այս վերջին բանաձևից հետո Սպիտակ տունն էլ ավելի խոր մեկուսացման ու միայնության մեջ հայտնվեց Էրդողանի ստերը կոծկելու առումով: Իսկ ամերիկացի որոշ փորձագետներ ասում են, որ այսօր Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման ավելի մեծ շանսեր կան, քան նախորդ տարիներին:

«Հայոց ցեղասպանության ճանաչման 2019 թ. բանաձև»

Այսպիսով, Վաշինգտոնի կամ այլ խոսքերով՝ Կոլումբիայի շրջանի (District of Columbia կամ՝ D.C.) խորհուրդը հատուկ բանաձև (CEREMONIAL RESOLUTION 23-103) է ընդունել՝ ճանաչելով 1915 թ. Հայոց ցեղասպանությունը և ոգեկոչելով Մեծ եղեռնի 104-րդ տարելիցը: Ընդունված փաստաթղթում նշվում է, որ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը իր քրիստոնյա հայ բնակչության նկատմամբ դաժան վայրագությունների, ջարդերի, տեղահանության, Անատոլիայից դեպի Սիրիայի անապատներ իրականացված մահվան երթերի կանխամտածված արշավը սկսել է 1915 թ. ապրիլի 24-ին, ինչը հանգեցրել է շուրջ մեկուկես միլիոն հայերի մահվան: Հայերի հետ միասին սպանվել են նաև մոտ մեկ միլիոն հույներ, ասորիներ, սիրիացիներ և այլ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնց ամբողջական ոչնչացման ծրագիրը Օսմանյան Թուրքիան շարունակել է մինչև 1923 թվականը:

Նաև հիշեցվում է հատված Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի՝ պետքարտուղար Ռոբերտ Լենսինգին 1915 թ. հուլիսի 16-ին գրված զեկույցից այն մասին, որ խաղաղ հայերի տեղահանության ծավալները գնալով մեծանում են, և ականատեսների սարսափելի վկայություններից պարզ է դառնում, որ ռասսայական բնաջնջման արշավն առաջընթացի մեջ է:

Ուշագրավ է, որ ըստ Վաշինգտոնի շրջանային խորհրդի 23-103 բանաձևի հաջորդ կետի՝ Միացյալ Նահանգների կառավարությունը հաստատել է Հայոց ցեղասպանության փաստը Միջազգային քրեական դատարանին հասցեագրված հայտարարության մեջ, որում ասվում էր, որ «քրիստոնյաների հետապնդումները Հին Հռոմում, հայերի թուրքական ջարդերը և միլիոնավոր հրեաների ու լեհերի բնաջնջումը նացիստների կողմից ցեղասպանություն կոչվող հանցագործության վառ օրինակներ են»:

Բանաձևում նաև ներկայացվում են Հայոց ցեղասպանության փաստը հաստատող մի շարք այլ կարևոր պատմական փաստեր, քաղաքական որոշումներ: Առանձնահատուկ ընդգծվում է ամերիկահայերի կարևոր ներդրումը Կոլումբիայի շրջանի քաղաքական, տնտեսական և կրթական զարգացման գործում՝ սկսած 1890-ականներից:

Ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության դպրոցական կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը:

«Այս ողբերգության ճանաչումն ու վերահաստատումը կսովորեցնի մարդկանց, թե ինչ սարսափելի ու անմարդկային բաներ կարող է մարդն անել մարդու նկատմամբ, և կօգնի կանխել ցեղասպանության դեպքերը հետագայում»,- նշվում է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից ընդունված փաստաթղթում, որն, ինչպես հեղինակներն են առանձին կետով ընդգծել, կարող է այսուհետ մեջբերվել որպես «Հայոց ցեղասպանության ճանաչման 2019 թ. բանաձև» (“Armenian Genocide Recognition Resolution of 2019”):

Սպիտակ տան մեկուսացումը խորանում է

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով Վաշինգտոնի շրջանային խորհրդի բանաձևը մեկնաբանեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ նույն քաղաքում տեղակայված գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ասելով, որ վերջին բանաձևերից հետո Սպիտակ տունը էլ ավելի մեկուսացված վիճակում հայտնվեց Էրդողանի ստերը կոծկելու առումով:

«Հաշվի առնելով Վաշինգտոնի շրջանի կողմից Հայոց ցեղասպանությունը, մինչ այդ էլ Ներկայացուցիչների տան կողմից թիվ 296 բանաձևի գրեթե միաձայն ընդունումը՝ Սպիտակ տունը գնալով ավելի խոր մեկուսացման ու միայնության է հայտնվում Ռեջեփ Էրդողանի ստերը կոծկելու հարցում»,- նշեց Համբարյանը:

Սենատի բանաձևի երկրորդ արգելափակումը. ո՞վ է սենատոր Փերդյուն

Ինչ վերաբերում է Սենատի թիվ 150 բանաձևին, որի քննարկումն ու քվեարկությունը նոյեմբերի 13-ին արգելափակել էր սենատոր Լինդսի Գրեհեմը, ապա «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը» տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին S.Res. 150-ի ընդունման երկրորդ փորձն է արվել, բայց այս անգամ այն կանխվել է սենատոր Դեյվիդ Փերդյուի կողմից: Վերջինս իր այդ քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որ «դրա ընդունումը նման նուրբ ժամանակաշրջանում կվնասի Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում առկա իրական մարտահրավերները հաղթահարելու ԱՄՆ վարչակազմի մտադրությունը»։

Դեյվիդ Փերդյուն ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատում Թրամփի ամենահավատարիմ սենատորներից է և Կոնգրեսի առաջին թեկնածուն է, ով անմիջականորեն օգնություն է ստանում Թրամփի կողմից աջակցվող դրամահավաք կոմիտեի կողմից։ Ինչպես Գրեհեմը, այնպես էլ Փերդյուն կապեր ունի նաև թուրքական լոբբիստների հետ։

Արամ Համբարյանը նման գործելաոճն անընդունելի է համարում՝ ասելով, որ եթե սենատոր Փերդյուն աջակցում է Էրդողանին Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում, ապա նա պիտի թույլ տար, որ թիվ 150 բանաձևը դրվի քվեարկության և դեմ քվեարկեր, ոչ թե Անկարայի վետոն կիրառեր ողջ Սենատի նկատմամբ և արգելափակեր քվեարկությունը մարդու իրավունքների հետ կապված այս միջոցառման շուրջ:

Ի՞նչ նկատի ուներ սենատոր Գրեհեմը

Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն, նախկին բարձրաստիճան դիվանագետ Ջոն Հերբսթը (John E. Herbst) նույնպես ուշիուշով հետևում է ցեղասպանության հարցի շուրջ զարգացումներին և իր տեսակետն ունի այս հիմնախնդրի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ երկար տարիներ Միացյալ Նահանգներում քննարկվում է այն հարցը, թե Ամերիկան ու մասնավորապես Կոնգրեսը ինչ-որ ձևով կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը: Բայց դրան խանգարել է թուրքական կառավարության շատ ուժեղ ճնշումը: Եվ հիմա, երբ Պալատը արդեն ընդունել է համապատասխան բանաձևը, հարցն այն է, թե ինչ որոշում կընդունեն սենատորները, և կմիջամտի՞ արդյոք դրան Սպիտակ տունը: Այս իմաստով ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնի փորձագետն առանձնացնում է սենատոր Գրեհեմի դիրքորոշումը՝ ասելով, որ S.Res. 150-ի արգելափակումը նրա կողմից ակնհայտորեն նախագահ Թրամփի քաղաքական որոշման արդյունքն էր:

«Անելով այդ քայլը՝ սենատոր Գրեհեմն այժմ ասում է, որ պահն անհարմար էր նման բանաձև ընդունելու համար, քանի որ Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռևս Վաշինգտոնում էր: Եթե դա նշանակում է, որ երկու շաբաթ կամ երկու ամիս անց, երբ արդեն բավական երկար ժամանակ անցած կլինի Վաշինգտոնից Էրդողանի հեռանալուց հետո, նա կօգնի բանաձևի ընդունմանը, ապա դա ընդունելի տարբերակ կլինի: Բայց եթե «պահը անհարմար էր» ասելով՝ սենատոր Գրեհեմը նկատի ունի, որ «պարզապես կհետաձգենք հարցը անորոշ ժամանակով», ապա դա էլ ավելի լուրջ սխալ կլինի, որը չունի որևէ օրինական պատճառ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ջոն Հերբսթը:

Հայ համայնքը տոնելու առիթ ունի

Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների տան թիվ 296 բանաձևին, թե արդյոք դրա ընդունումից հետո կարո՞ղ ենք ասել, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Atlantic Council-ի Եվրասիա ծրագրի ղեկավարն ասում է՝ դա նշանակում է, որ Ներկայացուցիչների տունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դա շատ կարևոր է: Ու լավ կլինի, որ նույնը անի նաև Սենատը:

Բոլոր դեպքերում, Ջոն Հերբսթը սխալ է համարում այն տեսակետը, թե Ներկայացուցիչների տան, Սենատի ու նահանգային կամ քաղաքային մակարդակով ընդունված մյուս բանաձևերը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ոչ թե ցեղասպանության մասին են, այլ քաղաքական ինչ-ինչ խնդիրների մասին և, ըստ էության, Հայոց ցեղասպանությունը շահարկում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:

«Կարծում եմ, որ դա այս խնդիրը նկարագրելու շատ սխալ ձև է: Նախորդ տասնամյակներում Կոնգրեսում շատ մարդիկ են եղել, ովքեր մեծ ցանկություն են ունեցել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, բայց [նախագահի] վարչակազմը մշտապես հետ է պահել նրանց նման որոշումից, քանի որ անհանգստություն է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ: Այժմ ավելի մեծ պատրաստակամություն կա ընդունելու բանաձևը, և կարծում եմ՝ հայկական համայնքը և ընդհանրապես ցանկացած մարդ, որը կարևորում է զանգվածային սպանությունների ճանաչումն ու դատապարտումը, տոնելու լավ առիթ ունի»,- ասաց Ջոն Հերբսթը՝ ավելացնելով, որ Վաշինգտոնի շրջանային խորհրդի բանաձևն էլ ցեղասպանության հարցի ընդհանուր այս ըմբռնման, ընկալման արտացոլումներից մեկն է:

«Քաղաքական գործիչները Վաշինգտոնում այնքան էլ գոհ չեն նախագահ Թրամփից, և սա հերթական առիթն էր ընդգծելու իրենց այդ դժգոհությունը»,- մեկնաբանեց փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում